Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը այսուհետ «ավելի արագացված սխեմայով է գործելու»:
«Հանրապետություն» կուսակցության գրասենյակում այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացվեց, որ կուսակցության առնվազն երեք անդամ Երեւանում ձերբակալվել են՝ անօրինական զենք պահելու մեղադրանքով: Կուսակցության ղեկավարները համոզմամբ, իշխանությունների նման պահվածքը ուղղված է առաջիկա գարնանը զանգվածային բողոքի գործողությունները կանխելուն:
«Հանրապետություն» կուսակցությունը շատ ավելի ակտիվ, շատ ավելի արագացված սխեմայով է սկսելու գործել», - ասաց Արամ Սարգսյանը: - «Հանդիպումներ ունեցել ենք տեղերում եւ հասարակությանն ասել ենք՝ մեկ անգամ ենք կոչ անելու, ու այդ մի կոչով վերջացնելու ենք: Ու պիտի ասեմ, որ ժամկետը այդ կոչի մեր համար նույնիսկ պլանավորել էինք: Բայց քանի որ իրենք [իշխանություններրը] են տանում սրման, պատասխանատվությունը ամբողջությամբ թողնում ենք իրենց վրա, ընդունում ենք այդ մարտահրավերը»:
Արամ Սարգսյանը չի կասկածում, որ իշխանափոխությունը մոտ է: «Ուղղակի ուզում եմ, որ իրենք հասկանան, որ այդ գնալը այս երկրում լինի թեթեւ, ծանր չնստի մեր երկրի վրա: Չնայած, ասեմ, որ մենք այդ ծանրին էլ ենք պատրաստ»:
Ասուլիս հրավիրելու առիթը այսօր վաղ առավոտից «Հանրապետություն» կուսակցության անդամների նկատմամբ սկսված «բռնություններն» էին: Կուսակցության գրասենյակում հայտնեցին, որ վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները խուզարկել են «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքի կազմակերպության նախագահ Ռոմիկ Մխիթարյանի բնակարանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մխիթարյանը, նա այդ ժամանակ տանն է եղել, բայց դուռը չի բացել: Ոստիկանները ջարդել են նրա ավտոտնակի դուռը եւ խուզարկել:
Խուզարկություն էր կատարվել նաեւ «Հանրապետություն» կուսակցական մեկ այլ անդամի՝ Արմեն Ռուբենյանի տանը: Վերջինս կալանվել էր Ռոմիկ Մխաթարյանի տան մոտ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուբենյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, իրավապահները իրենց տանը զենք էին փնտրում: Նրա խոսքերով 10-12 իրավապահներ՝ որոնցից երկուսը զինված, խուզարկել են ամբողջ բնակարանը, ավտոտնակը եւ նկուղը:
«Արձանագրեցին, որ ոչինչ չեն գտել եւ դուրս եկան», - ասաց նա:
«Ռեժիմը խուճապի մեջ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցը:
«Իշխանությունները անհանգստացած են, որ մենք ժողովուրդ ենք հանելու ոտքի եւ տապալելու ենք իրենց իշխանությունը: Հիմա փորձում են կազմակերպել կանխարգելիչ գործողություններ՝ տարբեր պատրվակներով», - ասուլիսում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը :
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանի փոխանցմամբ, այսօր ապօրինի զենք հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել եւ իրոք «մեծ քանակությամբ» զենք եւ զինամթերք է հայտնաբերվել: Նա, սակայն, չմանրամասնեց, թե հատկապես ինչպիսի զենք ու զինամթերք է հայտնաբերվել ու ինչ կապ ունի դա ընդդիմադիր գործիչների հետ:
Շաքե Ավոյան, Երեւան