«Հանրաքվեի հարցը մտավ Ազգային ժողովի օրակարգ՝ շուտափույթ մերժվելու հեռանկարով», - նախանշում է «Առավոտ» թերթը՝ այս հարցում իշխանության ակտիվության բացատրությունը ձեւակերպելով այսպես. - «Ակնհայտորեն, քաղաքական որոշում է կայացվել՝ «Հանրաքվեի մասին» օրենքի հարցը փակել առանց քննարկման, առաջ ընկնելով ընդդիմությունից»։ Մամուլում առանձնանում են հատկապես ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի արտահայտությունները. - «Ընդհանրապես, Սահմանադրական դատարանի այդ որոշման մեջ բոլորովին էլ պարզ չէ, թե խոսքը ում վստահության մասին է: Ընդդիմությունն ուզում է լարված պահել ողջ հասարակությանն ու երկրում անկայունություն հրահրել: Եվ ես, որպես հանձնաժողովի նախագահ, զեկուցում եմ, որ այս առաջարկը հակասահմանադրական է» («Հայկական ժամանակ»): «Մյուս կողմից, իշխանություններն էլ ընդդիմությանը «մատ» անելու իրենց սցենարն ունեն», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ի մի բերելով ակնարկները, որ երկուշաբթի օրը Ազգային ժողովում անակնկալներ են սպասվում: Այս առումով, մասնավորապես, «Արդարություն» դաշինքից Վիկտոր Դալլաքյանը ասել է. - «Եթե մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի որոշում-առաջարկությունը Ազգային ժողովը եւ հանրապետության նախագահը չեն կատարում, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի ցանկացած ճանապարհով եւ ցանկացած ժամանակ նրանց ստիպել, որ դա կատարեն»: Ընդհանուր առմամբ, «Հայկական ժամանակ»-ում իրավիճակը մակագրված է այսպես. - «Իշխանությունները համոզված են, որ իրենց խորհրդարանը դեմ կքվեարկի հարցի լսմանը եւ, այդպիսով, իրենք առանց որեւէ բարդության կկարողանան թաղել վստահության հանրաքվեի այդքան չարչրկված հարցը: Եթե սա տեղի ունենա, ընդդիմությունն ըստ էության կարող է արձանագրել, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման բոլոր սահմանադրական ճանապարհները այլեւս սպառված են»:
«Ինչքան շատ մարդ է հավատում, որ 2008 թվականին Քոչարյանի պաշտոնավարությունն ավարտվելու է, այնքան ավելի է մեծանում մինչեւ այդ ժամկետը պաշտոնավարելու նրա հնարավորությունը», - սահմանում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Կաբինետային ընդդիմության համար դա փողոցային պայքարից հրաժարվելու հավելյալ փաստարկ կդառնա: Այնուամենայնիվ, եթե Քոչարյանը որոշել է ինքնակամ հրաժարվել իշխանությունից, դա չի նշանակում, որ նա այն հանձնելու է ընդդիմությանը: Իհարկե, նա փորձելու է նախագահի պաշտոնում կարգել իր մարդուն, որն իրեն, իր ընտանիքին անվտանգության եւ անձեռմխելիության երաշխիքներ կտա», - շեշտադրում է մեկաբանը՝ բխեցնելով, թե Քոչարյանն իշխանությունը թողնելու է նրան, ում ինքը վերջին տարիներին հետեւողականորեն բերում է իշխանության. խոսքը ղարաբաղյան կլանի մասին է: «Սա, թերեւս, միակ կառույցն է, որը կարող է Քոչարյանին անվտանգության լիակատար երաշխիքներ տալ: Ըստ էության, կուսակցություններն իրենց բնույթով անկայուն միավորներ են», - գնահատվում է վերլուծականում: Ինչ վերաբերում է նախագահի կոնկրետ թեկնածուներին, ապա «այս պահին ներիշխանական կուլիսներում խոսվում է երկու տարբերակի մասին. - «Առաջինն ակնհայտ եւ ենթադրվող տարբերակն է՝ Սերժ Սարգսյանի տարբերակը: Իհարկե, անգամ Քոչարյանի հեռանալուց հետո, Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ կլանի առանցքային դեմքը, բայց չի բացառվում, որ, այնուամենայնիվ, որոշի մնալ ստվերում, եւ փորձեն Հայաստանում կրկնել Պուտինի ֆենոմենը, երբ քաղաքականության մեջ ոչինչ չասած մարդը հանկարծ դառնում է երկրի ղեկավար»: Ըստ մեկնաբանի, իշխանական կուլիսներում սկսել է շրջանառվել Երեւանի քաղաքապետ, ծագումով դաշտային ղարաբաղցի Երվանդ Զախարյանի անունը:
Ռոբերտ Քոչարյանի կողմից իր ընտրությունը օմբուդսմենի պաշտոնում Լարիսա Ալավերդյանը «Հայոց աշխարհ» թերթում պայմանավորում է այսպես. - «Կարծում եմ, որ խնդիր կար գտնելու մինչ այս կառավարության կամ նախագահի աշխատակազմում, իշխանության մեջ չընդգրկված մի անհատի, որը բավարարեր օրենքում նշված բոլոր պահանջները եւ ունենար իրավապաշտպանի կարգավիճակ»: Իր մասին Ալավերդյանը պատմում է. - «Ես Բաքվում եմ ծնվել, իսկ ընտանիքով Հայաստան ենք տեղափոխվել 1968-ին: Կյանքիս առավել մեծ հատվածը ապրում եմ Երեւանում: Շատ լավ եմ հիշում, որ մեզ «բաքվեցի», «շուռ տված» էին ասում: Այս արտահայտությունները միշտ վերագրել եմ նրանց, ովքեր իրենց էությամբ են նսեմ ու արատավոր»: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ապագա պաշտոնակատարը հարցազրույցում ընդգծում է. - «Հավատացած եմ, որ մենք ժամանակ չենք կորցնի ինստիտուտի կայացման վրա, քանի որ զրոյից չենք սկսելու: Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը մեծ ծավալի աշխատանք է կատարել, եւ մենք կօգտագործենք այստեղ կուտակած արժեքավոր փորձը»:
էթնոհոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը «Ազգ» թերթի հարցազրույցում բնորոշում է. - «Այսօր քաղաքական դաշտից ու քաղաքականությունից ժողովուրդն իսկապես հոգնած է։ Կան, իհարկե, հասարակության համակրանքը պահպանած մարդիկ, բայց բոլոր դեպքերում չկա մի այնպիսի կերպար, որին հասարակությունը ընդունի իբրեւ առաջնորդի։ Կարծում եմ, միայն սոցիալական վիճակի բարելավումը կարող է հանել մարդկանց այս վիճակից եւ կրկին արթնացնել նրանց մեջ բարձր գաղափարները»։
Վաչե Սարգսյան