Ուրբաթ օրը Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող օրինագիծը երկուշաբթի բացվող գարնանային նստաշրջանի առաջին եռօրյայի օրակարգ մտցնելուն:
«Երկուշաբթի հանձնաժողովի եզրակացությունը կներկայացվի Ազգային ժողովին: Քվեարկությամբ Ազգայի ժողովը կարող է որոշել մտցնել օրակարգ եւ քննարկել», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը (ՀՀԿ): Նա, այդուհանդերձ, ենթադրեց, որ հարցը դուրս կգա օրակարգից, քանի որ իշխող կոալիցիան (որը կիսում է հանձնաժողովի կարծիքը) ներկայացնող պատգամավորները մեծամասնություն են կազմում խորհրդարանում:
«Կապրենք մինչեւ երկուշաբթի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նշված օրինագծի հիմնական հեղինակ, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովը «անօրինականություն» է թույլ տվել, քանի որ այս նախագիծը եռօրյայի օրակարգում ընդգրկելը հետաձգելու որոշում էր կայացրել դեկտեմբերի վերջին, եւ այժմ առանց դա չեղյալ հայտարարելու, սկսել է նոր որոշում քննարկել: Դալլաքյանը «ի նշան բողոքի» հրաժարվել է մասնակցել նիստի աշխատանքներին:
Ռաֆիկ Պետրոսյանը չընդունեց, թե կանոնակարգի խախտում է տեղի ունեցել: Նրա պնդմամբ, այս նոր որոշմամբ փաստորեն վերանայվել է նախորդ որոշումը: Պետրոսյանը դժգոհեց, թե Վիկտոր Դալլաքյանը «անտեղի օրինագծեր է» մտցնում քաղաքական նկատառումներով, մինչդեռ, իր խոսքերով, հանձնաժողովը գտնում է, որ նորմալ գործունեություն ապահովելու համար քաղաքական նկատառումները «անընդհատ խանգարում են»:
Վիկտոր Դալլաքյանի մեկնաբանությամբ՝ դա «ցույց է տալիս, որ իշխանությունները խուճապի մեջ են հանրաքվեի անցկացման հետ կապված»:
«Զավեշտը հասել է նրան, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը սխալ է, որ Սահմանադրական դատարանը չի նշել, թե ում վստահության հանրաքվեն պետք է անցկացնել»:
Այդ կապակցությամբ Ռաֆիկ Պետրոսյանը ասաց, թե Սահմանադրական դատարանի հայտնի որոշման մեջ «չկա գրված, թե կոնկրետ սուբյեկտը ով է»: «Միայն կարելի է ենթադրել, որ [Սահմանադրական դատարանը]նկատի է ունեցել նախագահի վստահության հարց», - շարունակեց նա՝ պնդելով, թե Սահմանադրական դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ ուղղակիորեն նշել, թե ում նկատմամբ պետք է վստահության հանրաքվե անցկացվի:
Ռուզան Խաչատրյան, Երեւան