Վերաքննիչ դատարանը այսօր առանց բավարարման թողեց «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:
Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը անցած դեկտեմբերին ամբաստանյալներ Էդուարդ Գրիգորյանին եւ Աշոտ Կնյազյանին դատապարտել են ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանին՝ 14 տարվա ազատազրկման: Նաիրի եւ Կարեն Հունանյանները, ովքեր նույնպես ցմահ ազատազրկման են դատապարտվել առաջին ատյանի դատարանի կողմից, դատավճիռը չէին բողոքարկել:
Վերաքննիչ ատյանի կայացրած վճռով, նախաքննությամբ եւ առաջին ատյանի դատարանում ձեռք են բերվել ապացույցներ, որ հանցագործությունն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից եւ այս երեք ամբաստանյալներն էլ մասնակցել են հանցագործության կատարմանը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, ամբաստանյալների ներկայացրած պատճառաբանություններն անհիմն են, ուստի արդարացման դատավճռի կամ պատիժը մեղմացնելու հիմքեր չկան:
Դատական նիստի ավարտից հետո Էդուարդ Գրիգորյանի, Աշոտ Կնյազյանի շահերի պաշտպանները հայտարարեցին, որ վճիռը անպայման բողոքարկելու են վճռաբեկ ատյանում: Ամբաստանյալ Գրիգորյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանի խոսքերով, վերաքննիչ դատարանը որեւէ կերպ չհիմնավորեց իր պաշտպանյալի մեղքը՝ կատարված արարքների չափով:
«Որեւէ փաստ կամ ապացույց չներկայացվեց, որը կհիմնավորեր նրանց դատավճիռը, որը կապացուցեր բերված բողոքի անհիմն լինելը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղաջանյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ բողոք ներկայացնեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, փաստաբանը պատասխանեց. - «Ես հուսով եմ, որ վճռաբեկ դատարանը իմ բողոքին որեւէ արձագանք կտա եւ դեռ չեմ պատրաստվում որեւէ կարծիք հայտնել եվրոպական դատարան մտնելու կապակցությամբ: Կարծում եմ, որ մեր դատական համակարգը կլինի օբյեկտիվ»:
Աշոտ Կնյազյանի շահերի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանի կարծիքով, անարդար է ցմահ ազատազրկման դատապարտել ե'ւ Հունանյան եղբայրներին, ովքեր սպանություններ են կատարել խորհրդարանի նիստերի դահլիճում, ե'ւ իր պաշտպանյալին, որը ապօրինի զենք էր ձեռք բերել:
Կարինե Քալանթարյան, Երեւան