ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը չի հաջողվել մասնակցել անցած շաբաթ Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի կոնֆերանսին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր հիասթափությունն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունը չկարողացավ մասնակցել «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ս.թ. հունվարի 13-15-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք 2004» զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսին», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ երեքշաբթի օրը Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ: - «Մենք առայժմ չենք տիրապետում բոլոր այն փաստերին, թե ինչու հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլ չտրվեց մուտք գործել Բաքու»:
Հայաստանը այս հարցում մեղադրում է Ադրբեջանին, ում դիվանագիտական ներկայացուցիչները Ստամբուլում ճնշում գործադրելով տեղի իշխանությունների վրա թույլ չեն տվել հայ սպաներին մեկնել Բաքու: Գնդապետ Մուրադ Իսախանյանի գլխավորած պատվիրակության անդամները, մերժում ստանալով Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունից, հույս ունեին մուտքի արտոնագրեր ստանալ Բաքվի «Բինա» օդանավակայանում:
Անցած ուրբաթ Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը Երեւանում լրագրողներին ասել էր, որ հայ զինվորականների՝ նշված կոնֆերանսին մասնակցության հարցը համակարգվում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդի գրասենյակի եւ ՆԱՏՕ-ի բրյուսելյան հրամանատարության կողմից: Վերջինս է որոշում, թե ինչ կարգով եւ ինչ ուղղությամբ պետք է մեկնեն մասնակիցները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, թե խոչընդոտվել է հայ սպաների ժամանումը Բաքու: Հայաստանի պատվիրակության մասնակցությանը կտրականապես դեմ էին արտահայտվել ադրբեջանական ազգայնական կազմակերպությունները, որոնք անգամ սպառնացել էին պատանդ վերցնել հայ զինվորականներին:
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներ Հայաստանին եւ Ադրբեջանին վերացնելու այն խոչընդոտները, որոնք առկա են երկկողմ եւ ՆԱՏՕ-ի հետ լիարժեք համագործակցության ճանապարհին` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում», - ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Հայաստանի զինվորականները հայտարարել են, որ չեն հրաժարվելու գալիք ամռանը Ադրբեջանում կայանալիք «Համատեղ լավագույն ջանք 2004» զորավարժություններին մասնակցելու մտադրությունից:
Էմիլ Դանիելյան, Երեւան