Օսմանյան կայսրությունում անցած դարասկզբին գործունեություն ծավալած ամերիկյան ապահովագրական գործակալություններից եւս մեկից՝ «Վիկտորիա»-ից, Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգում բնակվող ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են ստանալ իրենց հասանելիք գումարները:
Վարդգես Եղյանը, ում «Եղյան եւ որդիներ» ընկերությունը տարիներ ի վեր զբաղվում է այս հարցերով, նոր գործ է սկսել «Վիկտորիա»-ի դեմ: Սա արդեն 10-ն ապահովագրական ընկերությունն է, որին հայց է ներկայացրել Եղյանը:
Նրա փոխանցմամբ, այս ընկերությունը գրեթե 90 տարի պահում է հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պատկանող միլիոնավոր դոլարներ: Եղյանի համոզմամբ, որեւէ կազմակերպության չպետք է թույլ տրվի շահ ստանալ ցեղասպանությունից: «Վիկտորիա»-ն, մինչդեռ, առ այսօր որեւէ քայլ չի ձեռնարկել զոհերի ժառանգներին գտնելու եւ նրանց օրինական գումարները վերադարձնելու ուղղությամբ:
«Այս հայցով մենք մտադիր ենք սկսել աշխատանքները եւ վերականգնել արդարությունը», - ասել է Վարդգես Եղյանը:
Նրա հարուցած գործերից ամենահայտնին «Նյու Յորք լայֆ» ընկերության դեմ հարուցված գործն է, որն ընթացքի մեջ է: Այս ընկերությունում անցած դարասկզբին ապահովագրված են եղել առնվազն 2000 հայեր, եւ նրանց անունները տեղադրվել են Ինտերնետում:
Հրաչ Մելքումյան, Պրահա