Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին: «Հայոց աշխարհ» թերթն այսօր ներկայացնում է հայաստանյան մի շարք պաշտոնյաների անհամաձայնությունը այդ գնահատականին: «Հայաստանն իրոք ազատ երկիր է ե՛ւ քաղաքական ազատությունների, ե՛ւ տնտեսական գործունեության, ե՛ւ մյուս առումներով», - պնդում է Ազգային ամվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը: «Մեր երկրում առկա է բարձր աստիճանի ազատություն, որը նկատելի է», - ասում է գլխավոր դատախազ Արամ Թամազյանը: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն էլ խոսքի սկզբում հավաստելով, թե «Հայաստանն ազատ երկիր է, այլ ոչ թե՝ «մասամբ ազատ», ավարտում է այսպես. - «Հայաստանում ազատությունն ու ժողովրդավարությունը լավ հիմքերի վրա են դրված, ուղղակի պետք է նպաստել, որ դրանք իրոք կայանան»: Ավելի հանգամանալից է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արձագանքը. - «Հայտնի է, որ Հայաստանը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, որտեղ կան հստակ պահանջներ: Ելնելով այդ պահանջներից, անշուշտ, դեռեւս շատ բան ունենք մեր հասարակության մեջ կատարելագործելու: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա չգիտեմ, թերեւս նախ եւ առաջ շարքային քաղաքացիներին պետք է հարցնել՝ իրենք ազա՞տ են զգում, թե՞ ոչ: Ես ինձ մասամբ եմ ազատ զգում, քանզի պետական ծառայող եմ, բարձրաստիճան պաշտոնյա եւ շատ ու շատ հարցերում չեմ կարող լիարժեք ազատ լինել որպես անհատ»:
«Խորապես սխալվում են, կարծելով, թե մեր երկրում կարող են այս կամ այն չափով փակ կառույցներ համարվել ուժայինները։ Մշակույթի նախարարի պաշտոնում Թամար Պողոսյանին նշանակելուց հետո այս գերատեսչությունը վերածվել է անթափանց ամրոցի», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Փորձեք շրջել նախարարության միջանցքներում, բախել որեւէ բաժնի կամ վարչության դուռ, կհանդիպեք միայն սարսափած դեմքերով, լեզուն կապ ընկած աշխատակիցների... Արդեն վեց ամիս է, ինչ այս հայկական «Պենտագոնից» որեւէ լրատվական արտահոսք բացառված է»: «Տիկին նախարարը որպես հիմնական աշխատաոճ է ընտրել աշխատակազմին ստորացնելու, վարկաբեկելու, նսեմացնելու, մարդկանց արժանապատվությունը վիրավորելու շարունակական մեթոդը», - փոխանցում է թղթակիցը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. - «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է պատասխանատվություն կրում իր ներկայացրած կադրի մասնագիտական պատրաստվածության համար: Հունվարին մենք կլսենք նախարարների հաշվետվությունը եւ հնարավորություն կունենանք գնահատելու անցած ամիսներին նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը... Ինչ վերաբերում է այսօր իշխանության մաս կազմող որոշ քաղաքական ուժերի երբեմնի անհարկի պոպուլիզմին, ապա ժողովուրդը հրաշալի հասկանում է, որ նման պահվածքը ընդամենը դեմագոգիա է եւ էժան դիվիդենտներ շահելու խիստ անհաջող փորձ», - գնահատում է Աբրահամյանը:
ԼՂՀ նախագահի վերջին ընտրություններում 2,2 տոկոս ձայն հավաքած՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Ալբերտ Ղազարյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. - «Բոլոր ղարաբաղցիներն էլ տեսնում են, որ այդ մարդու արածների պատճառով դեռ 10 տարի առաջ Արցախի արեւով երդվող հայաստանցին, որն իր երեխայի բերանի հացը կտրելով՝ Ղարաբաղ էր ուղարկում, այսօր ղարաբաղցու անուն լսել չի ուզում: Բոլորին չես բացատրի, որ Ղարաբաղն ու Քոչարյանը նույն բանը չեն... Ղարաբաղում նաեւ հասկանում են, որ հենց Քոչարյանի իշխանությամբ է պայմանավորված Արկադի Ղուկասյանի իշխանության մնալը»: Ղազարյանը վստահեցնում է, որ եթե 4 տարի առաջ ղարաբաղցիների հիմնական մասն իր դժբախտությունների պատճառը համարում էր Բաբայան եղբայրներին, ապա այժմ երանի են տալիս այն ժամանակներին: «Բաբայաններն իրենց անօրինականությունները գործում էին բացահայտ, ոչինչ չթաքցնելով, իսկ այժմ ավելի կեղտոտ բաներ են կատարվում, բայց՝ քողարկված»: ««Մեր ժողովուրդը կորցրել է իր հույսը», - եզրափակում է Ղարաբաղի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահը: - «Երբ ես մարդկանց հետ խոսում եմ պայքարելու մասին, նրանցից շատերն ինձ ասում են՝ մենք ինչ մարդ ենք որ, մենք մարդ չենք, էշ ենք՝ ով ուր քշի, այնտեղ էլ կգնանք: Ու քշել են մինչեւ անդունդի եզրը ու մի բան էլ ներքեւ»:
Երբ մեր հարեւան վրացիները ռուսների հետ «քյալլա» են տալիս Վրաստանի սուվերենությանն առնչվող ինչ-ինչ հարցեր լուծելու համար, Հայաստանի քաղաքական կոչված դաշտում անմիջապես հայտնվում են խելոքներ, ովքեր իրենց ապահով օֆիսներում նստած չարախնդում են նրանց վրա՝ «Այդ վրացիք դեռ պատասխան են տալու»: «Ինչպես կարելի է հակադրվել Ռուսաստանին ու մեծն Պուտինին», - տրամաբանում են մյուսները եւ ըմբոշխնում հայրենի իշխանությունների արտաքին քաղաքական գծի ապահովությունն ու օգտակարությունը: «Բայց ահա Պուտինը», - ուշադրություն է սեւեռում այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը, - «օրերս կրկին հայտարարեց՝ Ռուսաստանի հարեւան երկրներում ազգամիջյան հակամարտությունները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով այդ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»: Մեկնաբանի ամփոփմամբ, Ռուսաստանի նախագահը ասում եւ անում է այն, ինչ պահանջում է երկրի պետական շահը: Այս պարագայում պարզապես միանգամայն անհասկանալի է հայերիս խանդավառությունը Պուտինով եւ քամահրանքը վրացիների պահվածքին:
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռոբերտ Քոչարյանի՝ իրենց սենյակներում փակցված լուսանկարների կողքին սկսել են ավելացնել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը», - արձանագրում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Եթե երկրի հոգեբանական զարգացումը շարունակվի այդ ուղղությամբ, Հայաստանի գործող նախագահի լուսանկարների ներկայությունը պետական պաշտոնյաների սենյակներում կարող է անիմաստ համարվել»:
Վաչե Սարգսյան