Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղը կարող է զբաղեցնել դաշնակցական Կիմ Բալայանը


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը հայտարարել է, թե ցանկալի կլինի, որ սկսված եռօրյայում Ազգային ժողովը կողմնորոշվի իր ներկայացուցչին նշանակի Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) 70-ը լրացած անդամ Վլադիմիր Սահակյանի փոխարեն: Ամենայն հավանականությամբ, ՍԴ նոր անդամ կդառնա ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանը:

«Պարոն Բաղդասարյանը ինձ հրավիրել է զրույցի եւ իր այդ նկատառման մասին ինձ հայտնել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիմ Բալայանը՝ նաեւ իր կարծիքը հայտնելով, թե հավանաբար իր թեկնածությունը քննարկվել ու հավանության է արժանացել կառավարող կոալիցիայի խորհրդի նիստում:

Ըստ Հայաստանի Սահմանադրության, երկրի բարձրագույն դատարանի 9 դատավորներից 5-ին նշանակում է Ազգային ժողովը, 4-ին՝ երկրի նախագահը: Քանի որ թոշակի անցած Վլադիմիր Սահակյանը նշանակվել էր Ազգային ժողովի կողմից, վերջինս էլ նրա տեղում նոր դատավոր պետք է նշանակի: Ըստ գործող օրենքի, ՍԴ անդամի նշանակման հարցում ընտրության խնդիր չի կարող լինել. Ազգային ժողովի նախագահը իրավունք ունի միայն մեկ թեկնածու առաջադրել:

Փակ քվեարկությունը, ըստ երեւույթին, կկայանա երեքշաբթի օրը: Որպեսզի քվեարկությունը վավեր ճանաչվի, անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի մասնակցությունը:

Մինչդեռ, ինչպես հայտարարեց այսօր ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, իրենք որոշել են չմասնակցել քվեարկությանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG