Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ագրոբանկ»-ի անսպասելի ինքնալուծարումը, ըստ բանկի խորհրդի նախագահի, հետեւանք է Կենտրոնական բանկի «սուբյեկտիվ» վերաբերմունքի եւ մյուս բանկերի կողմից «ոչ ազնիվ մրցակցության»:
750 մլն դրամ ընդհանուր գումարով 800 ավանդատու ունեցող «Ագրոբանկ»-ը, որ մասնաճյուղերի գծով երկրորդն էր Հայաստանում, ինչպես ուրբաթ օրը հայտարարվեց երկու բանկերի կառավարիչների համատեղ ասուլիսում, միաձուլվում է «Արդշինինվեստ» բանկի հետ:
«Բոլոր ձեռնարկությունները, ինչպես նաեւ ավանդատուները եթե բոլորը միանգամից գան, միանգամից մենք կվճարենք ընդամենը 15 րոպեի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառելով, որ բանկի լուծարումից կարող են տուժել ավանդատուները՝ հավաստիացրեց «Ագրոբանկ»-ի խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Հակոբյանը բանկի լուծարման պատճառների շարքում նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի ընդգծված բացասական վերաբերմունքը «Ագրոբանկ»-ի նկատմամբ, քանի որ ինքը «տանիք» չուներ:
«Կարծում եմ, որ մնացած բանկերի նկատմամբ նույնպես սուբյկետիվ որոշումներ են կայացնում», - շարունակեց նա: - «Կան բանկեր, որոնք աշխատում են «կրիշայի» տակ, ունեն իրենց «հայրերը», «պապերը», եւ այլն... այդ բանկերի նկատմամբ մի փոքր վախի զգացումով են մոտենում»:
Հակոբյանի խոսքերով, երբ ինքը գնել էր «Ագրոբանկ»-ը, գործերն այդտեղ այնքան էլ հաջող չէին ընթանում: Սակայն վերջերս գործերը սկսել էին դեպի լավը գնալ. այս տարի արդեն շահույթ կար, մյուս տարվա համար նախատեսվում էր 90 մլն դրամի շահույթ:
«Շատ մարդիկ նույնպես նկատեցին, որ մեր գործերը լավ են գնում, եւ մի տեսակ ոչ ազնիվ մրցակցություն սկսվեց», - ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, թե այսօր չի ցանկանում «շատ բաներ» ասել. - «Ուստի ես որոշել եմ 30-40 օրից անդրադառնալ այդ բոլոր խնդիրներին, եւ ավանդատուների, եւ Կենտրոնական բանկի աշխատանքի ոճին»:
Հարցին, թե չի ափսոսում, որ այլեւս բանկային գործունեությամբ չի զբավելու, Հակոբյանը պատասխանեց. - «Չեմ ափսոսում, քանի որ այս 2 տարուց ավելի աշխատելու ժամանակահատվածում այնպիսի մարդկանց հետ եմ աշխատել Կենտրոնական բանկում, որ ես շատ ուրախ եմ, որ նրանց հետ այլեւս շփվելու, քննարկելու կամ այլ տիպի աշխատանքներ չեմ իրականացնելու»:
Շաքե Ավոյան, Երեւան
(Լուսանկարում՝ «Ագրոբանկ»-ի եւ «Արդշինինվեստ» բանկի կառավարիչները հայտարարում են բանկերի միաձուլման մասին:)