Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ


Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով 4 մարդ զոհվել է եւ 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը, վթարը տեղի է ունեցել ժամը 16.30-ին Մխիթար Հերացի եւ Կորյունի փողոցների հատման մասում: Վթարի պատճառը «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսի արգելակային համակարգի անսարքությունն է եղել:

Մեքենան բախվել է Կորյունի փողոցի մայթի մոտ կայանած մի քանի մարդատար մեքենաների եւ շուռ է եկել: Զոհվել են երկու կին եւ երկու տղամարդ: Մարմնական վնասվածքներ ստացած եւ հիվանդանող տեղափոխված 12 ուղեւորների մեջ կան նաեւ ծանր վիրավորներ:

Սայաթ Շիրինյանի խոսքերով, վթարի ենթարկված մեքենան իրկանացնում էր ապօրինի ուղեւորափոխադրում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG