Երկուշաբթի օրը ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության դատական վիճաբանությունների փուլում ներկայացնելով իր գնահատականները անցած նախաքննության ու դատաքննության վերաբերյալ, փորձեց հիմնավորել, որ անպատասխան են մնացել բազմաթիվ հարցեր:
Ազգային ժողովի դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնող ռուսաստանցի փաստաբանը անպատասխան մնացած հարցերից առանձնացրեց Ազգային ժողովի պատգամավոր Արմենակ Արմենակյանին սպանողի հարցում դատարանում հնչած հակասական պնդումները:
Արմենակյանը սպանվել էր նիստերի դահլիճից դուրս՝ միջանցքում: Մեղադրողները, հիմք ընդունելով գործով վկա, ոստիկանության աշխատակից Խաչատուր Հովհաննիսյանի ցուցմունքը, պնդում են, թե Արմենակյանին սպանել է Կարեն Հունանյանը: Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի կարծիքով՝ ամբաստանյալ Վռամ Գալստյանն է սպանել Արմենակյանին:
Օլեգ Յունոշեւի պնդմամբ, մինչդեռ, Արմենակյանի սպանության դրվագը լիարժեքորեն չի հետազոտվել եւ չի բացառվում, որ Ազգային ժողովում գործած լինի մեկ այլ խումբ, որի անդամներից մեկն էլ սպանել է Արմենակյանին:
Յունոշեւի՝ դեռեւս անցած նիստում սկսած ելույթը ակնհայտորեն միտված է քննությունը շարունակելուն: Ռուսաստանցի փաստաբանն բազմաթիվ վարկածներ է առաջադրում թե' հանցագործությունը կատարողների, թե' կազմակերպիչների, թե' դրդիչների մասով: Նրա ելույթից դժգոհ են մեղադրողները, ինչպես նաեւ նախագահող Սամվել Ուզունյանը, որ ժամանակ առ ժամանակ ընդհատում էր նրան, ասելով՝ որ ճառը պետք է լինի ներկայացված մեղադրանքի, դատարանում հետազոտված ապացույցների շրջանակում եւ հիմնավորված կոնկրետ փաստերով կամ ցուցմունքներով:
Փաստաբանը նույնիսկ փորձեց անուղղակիորեն հրապարակել դատական փակ նիստերի ժամանակ հետազոտված նյութերն ու ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքները: Մասնավորապես, որ Հունանյանը համագործակցել է ազգային անվտանգության նախարարության հետ, ինչը անհրաժեշտ էր դարձնում, որ դատարանում հարցաքննվեին նախագահ Քոչարյանն ու 1999-ին ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Այստեղ ամբաստնյալ Նաիրի Հունանյանը հայտարարեց. -« «Յունոշեւի նշած անձը [Սերժ Սարգսյանը] շատ լավ էլ տեղյակ էր ԱԱՆ-ի հետ իմ համագործակցության մասին»:
Խորհրդարանում ահաբեկչության կադրերի տեսաերիզի վերաբերյալ ռուսաստանցի մասնագետների եզրակացությունը մեջբերելով՝ Օլեգ Յունոշեւը պնդեց, թե այն աղավաղված է եւ կադրում կան նիստերի դահլիճի միջանցքով անցնող երեք անձ, ովքեր բացահայտված չեն:
Դա հարուցեց դատավոր Սամվել Ուզունյանի դժգոհությունը: «Եթե տեսաժապավենում կային այդ երեք հոգին, չորս հոգին, հինգ հոգին թե տասը հոգին, ապա թող անջատված մասով զբաղվեն: Դրա համար է անջատվել», - ասաց Ուզունյանը՝ ավելացնելով: - «Թող անհույս վիճակ չլինի, թե այստեղ քննեցինք ու փակեցին այդ հարցը. այդպես չի լինի»:
Կարինե Քալանթարյան, Երեւան