Մասնագետների գնահատմամբ, վերջին մեկուկես տարվա ընթացքում դանդաղ, բայց անշեղորեն աճում են Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանների գները: Մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը վերջին տարիներին սկսել է համալրվել նոր բազմաբնակարան էլիտար շենքերով:
Ընթացիկ տարվա սկզբից անշարժ գույքի շուկայում յուրաքանչյուր ամիս նվազագույնը 2 տոկոս աճ է արձանագրվել: Ռիելտորական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով, բավական թանկ այդ բնակարանները մեծ պահանջարկ ունեն:
«Բարս» ռիելտորական ընկերության նախագահ Վարդան Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բազմաբնակարան էլիտար շենքերի կառուցումը հատկապես մեծ թափ է ստացել վերջին երեք տարիներին՝ դա պայմանավորելով շուկայում անշարժ գույքի գների աճով:
«Քաղաքի կենտրոնում միջին արժեքը [բնակարանների] հասել է 500-600 դոլարի՝ 1 քառակուսի մետրի համար», - ասաց Ավագյանը՝ դրանով էլ պայմանավորելով, թե շինարարների համար ձեռնտու է դարձել բազմաբնակարան շենքեր կառուցելն ու վաճառելը: Այդ բնակարաններն ապահովված են շուրջօրյա տաք եւ սառը ջրամատակարարմամբ, ջեռուցմամբ, ստորգետնյա ավտոկայանատեղերով:
Երեւանի կենտրոնում արդեն կան մոտ 20 այդպիսի նորկառույցներ, որոնցում բնակարաններ են գնում ինչպես սփյուռքահայերը, այնպես էլ տեղացիները: Ընդ որում, եթե մի քանի տարի առաջ սփյուռքահայ գնորդները կազմել են ընդամենը 5 տոկոս, այսօր այդ ցուցանիշը մի քանի անգամ բարձրացել է:
Բազմաբնակարան էլիտար շենքեր կառուցող «Անուր» ընկերության նախագահ, պարսկահայ Սուքիասյանի խոսքերով, 1999 թվականից ի վեր, երբ ինքը կառուցել է առաջին շենքը Երեւանում, պահանջարկը անընդհատ բարձրանում է: Եթե իր կառուցած առաջին շենքի թափուր մնացած մեկ բնակարանը դժվարությամբ վաճառվեց, ապա երկրորդ շենքի բոլոր բնակարանները վաճառվել էին արդեն շինարարական աշխատանքները սկսելուց շատ քիչ ժամանակ անց:
«Իսկ երրորդ շենքը, որ դեռ չենք սկսել, արդեն տեղ չկա՝ բոլորը արձանագրված է», - ասաց Սուքիասյանը:
Շաքե Ավոյան, Երեւան