Չորեքշաբթի օրը կոալիցիոն կառավարություն ձեւավորած երեք կուսակցությունների ներկայացուցիչները կրկին քննարկում էին հայեցողական պաշտոնների բաշխման հարցը:
Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պարզաբանմամբ, կուսակցությունների միջեւ պայմանավորվածությունը «որոշակի համամասնությունների շուրջ է տեղի ունեցել»:
«Մոտավորապես այնպես, ինչպես կուսակցությունները ձայներ են ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թորոսյանը: - «Կարծում եմ, ընտրված է իսկապես արդարացի սկզբունք եւ հետագայում խնդիրներ չեն առաջանա»:
Կառավարող կոալիցիայի մյուս երկու կուսակցությունները (Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր») մասնավոր զրույցներում չեն բացառում, որ սա հայեցողական պաշտոնների բաժանման առաջին փուլն է ընդամենը եւ հետագայում նույնպես իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի նորանոր փոխնախարարական կամ փոխմարզպետական աթոռներ հատկացվեն իրենց, ինչը կարող է բանակցությունների նոր գործընթաց հարուցել:
«Ես կարծում եմ, բանակցություններ չեն լինի, որովհետեւ կան սկզբունքներ, ճշտված են սկզբունքները: Եթե թափուր տեղեր առաջանան, եւ եթե անկուսակցական մարդ չառաջադրվի այդ պաշտոնում, կուսակցությունների մեջ քննարկում կարող է լինել», -այս կապակցությամբ ասաց Թորոսյանը: - «Արհեստական նշանակումներ, անկախ որեւէ բանից, ես համոզված եմ, որ չպետք է լինեն»:
Ինչպես Տիգրան Թորոսյանը, այնպես էլ Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները հրաժարվեցին կոնկրետացնել, թե կուսակցությունների միջեւ ինչպես են բաշխվել փոխնախարարական պաշտոնները:
Ըստ որոշ աղբյուրների, այդուհադերձ, կոալիցիայի անդամ կուսակցությունների կադրային հավակնությունները բավարարելու նպատակով, ստեղծվելու է 7 փոխնախարարական հաստիք, որոնցից երկուսը՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում:
Դաշնակցությանը եւ «Օրինաց երկիր»-ին տրվելու է համապատասխանաբար 5 եւ 6 փոխնախարարական պաշտոն: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը կունենա այնքան, որքան առաջին երկուսը միասին վերցրած:
Կոալիցիայի անդամ կուսակցությունների պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր պաշտոնի համար ներկայացվելու են 2-3 թեկնածություններ, եւ համապատասխան նախարարն է ընտրելու իր ապագա տեղակալին:
Արմեն Զաքարյան, Երեւան