Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով պաշտոնական Երեւանը ցանկալի է համարում, որ շարունակվի քաղաքական ասպարեզից հեռացած Հեյդար Ալիեւի քաղաքականությունը: Այս դիրքորոշումը երկուշաբթի օրը հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
«Մեզ համար ձեռնտու կլինի այն նախագահը, որը պատրաստ կլինի շարունակել այն կետից, որտեղ բանակցությունները ընդհատվել են», - ասաց Վարդան Օսկանյանը՝ հիմնավորելով. - «Մեզ համար այստեղ հիմնականը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, կարգավորումն է, նաեւ՝ այդ հարցի շարունակականության ապահովումը: Որովհետեւ այս տարիների ընթացքում շատ հարցեր են քննարկվել, որոշ հարցերում նաեւ կան ընդհանուր մոտեցումներ, կան [ընդհանուր] եզրեր: Մենք ուղղակի չենք ուզում այդ բոլորը կորցնել»:
Իսկ Հեյդար Ալիեւի գործը շարունակելու համար ամենահարմար թեկնածու է դիտվում կրտսեր Ալիեւը:
«Իլհամ Ալիեւի առավելությունը մյուսների նկատմամբ այն է, որ նա տեղյակ է իր հոր գործունեությունից: Համոզված եմ, որ տեղյակ է սեղանի վրա եղած վերջին փաստաթղթի բովանդակությունից», - ասաց Օսկանյանը՝ ավելացնելով. - «Այդ բոլորը, ես կարծում եմ, մեզ առնվազն հույս է տալիս, որ նա եղածներից երեւի թե ամենամեծ հավանականությունն ունի շարունակելու գործընթացը այն կետից, ուր ընդհատվել է»:
Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ նույն տեսակետները ինքը բարձրաձայնել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Թուրքիայի իր գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ:
«Ուղղակի ուզեցել եմ նաեւ թուրքերի ուշադրությունը հանձնել այն փաստը, որ չի կարելի արհամարհել կամ մի կողմ դնել այն առաջընթացը, որ այսօր առկա է Լեռնային Ղարաբաղի հարցում: Թուրքերը այստեղ կարող են դրական դեր խաղալ՝ իրենց խոսքը ասելով այս ուղղությամբ: Դրա համար ես անհրաժեշտ համարեցի, որ պարոն Գյուլը տեղյալ լինի մեր դիրքորոշումից եւ նաեւ տեղյակ լինի [Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ներկա փուլի] բովանդակությունից»:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, Անկարան այլեւս ուժեղ շեշտադրումներ չի կատարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայմանների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձ: Հաստատելով սա՝ Վարդան Օսկանյանը ասաց. - «Թուրքիայի կողմից ցանկություն կա դրական տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում: Ես չէի ասի, թե Լեռնային Ղարաբաղն օրակարգից ընդհանարապես հանված է, բայց, իմ տպավորությամբ, Լեռնային Ղարաբաղը կարծեք թե Թուքիայի մտքում այնքան խստորեն չի կապվում հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հետ, որքան նախկինում: Սա ինքնին ես դրական քայլ եմ համարում, եւ կարծում եմ, որ հետեւողական լինելու դեպքում մենք իրոք կարող ենք դրական տեղաշարժ արձանագրել մեր երկկողմ հարաբերություններում»:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին, նախարարը պարզաբանեց. - «Երբ փորձ է արվում սահմանը բացել, դա չի նշանակում, որ մեզ համար դա մահու եւ կենաց խնդիր է կամ դա միայն Հայաստանին է պետք: Չմոռանանք, որ սահմանների բացումը նաեւ Թուրքիային է պետք: Այստեղ երկուստեք շահեր կան: Նաեւ սա իր դրական ազդեցությունը կունենան ողջ տարածաշրջանի վրա»:
Արտգործնախարարի փոխանցմամբ, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվելու են: Օսկանյանը, այդուհանդերձ, պատասխանելով սահմանի բացման ժամկետների վերաբերյալ հարցին, ասաց, թե «որեւէ հիմք չունի հայտարարելու, թե սահմանի բացումը մոտալուտ է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո տարածաշրջան այցելել:
Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե միջազգային միջնորդները տարածաշրջան են գալու նոր առաջարկներով, Վարդան Օսկանյանը, որ վերջերս է հանդիպում ունեցել նրանց հետ, հավաստիացրեց. - «Այս պահին նոր առաջարկություն չկա: Ես ուզում եմ դա շեշտել, որովհետեւ մամուլում դրա մասին շատ էր խոսվում: Նոր առաջարկություն կլինի թե չէ, այս պահին ես չեմ կարող հաստատել: Դա մեզ պարզ կդառնա միայն ու միայն նրանց տարածաշրջան այցելելուց հետո»:
Հրաչ Մելքումյան, Երեւան