Ուրբաթ օրը «ԱրմենՏելի» բաժնետերերի Բաց ժողովի նախագահող Էդուարդ Մուրադյանն իր եզրակացությամբ, փաստորեն, ՀՀ կառավարությանը տվեց «ԱրմենՏելին» հեռահաղորդակցության ոլորտում ունեցած մենաշնորհից զրկելու երաշխիքներ:
Խոսքը վերաբերում է բջջային եւ ինտերնետ կապին: Իսկ «ԱրմենՏելին» տրված բացառիկ իրավունքներից, կմա միայն ֆիքսված՝ սովորական կապի մենաշնորհը: Կառավարությունը մտադիր է այս ոլորտի մենաշնորհը թողնել «Արմենտելին», որպեսզի ձեռնարկությունը ավարտի թիվ 60 լիցենզիայով նախատեսված ծրագրերը, այն է՝ 800 գյուղերի հեռախոսակապի թվայնացում, մայրաքաղաքից դուրս չորս կայանների տեղադրում եւ նախատեսված 20/100-ի հարաբերակցությամբ հեռախտություն, ուրբաթ օրն ասել էր Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Ֆիքսված հեռախոսակապն, իհարկե, բնական մենաշնորհ է եւ, անկախ նրանից իրավունքները բացառիկ են թե ոչ՝ միեւնույն է, ոլորտը ենթակա է կարգավորման առայժմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, իսկ հետագայում՝ շատ մոտ ապագայում, ձեւավորվող անկախ մարմնի կողմից, որի մասին օրինագիծն շուտով կներակայցվի Ազգային ժողովին:
Այսինքն, «ԱրմենՏել»-ը չի կարող կամովին որոշել, ասենք, րոպեավճարի սակագինը: Այն, իհարկե, պետք է ապահովի ներդրումների վերադարձ եւ ողջամիտ շահույթ, բայց պետք է հաշվի առնվեն նաեւ սոցիալական գործոնները: Այս դեպքում «ԱրմենՏել»-ը չի կարող չարաշահումներ անել, եւ Կառավարությունը կկարողանա կարգավորել ոլորտը:
«ԱրմենՏել»-ն առայժմ լռում է: Բաց ժողովի նախագահողի եզրակացության հրապարակմանը հունական կողմից որեւէ մեկը ներկա չէր, ըստ որոշ տեղեկությունների, «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիոս Վասիլակիսը դեռեւս ծանոթանում է 45 էջանոց եզրակացությանը, որտեղ ընդգրկված առաջարկները բացառապես խորհրդատվական նշանակություն ունեն, բայց Կառավարությունը կարող է դրանք հաշվի առնելով՝ կայացնել իր վերջնական որոշումը:
Դավիթ Հարությունյանի խոսքով, փորձելու են այնպիսի որոշում ընդունել, որը լինի ոչ ավելին, քան առաջարկվել է Բաց ժողովը նախագահողի կողմից: Կառավարության առաջարկությունները լիցենզիայում փոփոխություններ անելու վերաբերյալ այժմ մշակվում են, դա կպահանջի որոշակի աշխատանք՝ մոտ 30-40 օր:
Դրանից հետո, Դավիթ Հարությունյանի հավաստատմբ. «կմտնենք շատ ավելի ինտենսիվ փուլ եւ, կարծում եմ, ընտրությունը կկայացվի եւս մեկ երկու ամսվա ընթացքում, որից հետո մենք կարող ենք ակնկալել գոնե բջջային կապի զարգացումը՝ ոչ ուշ, քան կես տարվա ընթացքում: «Իրավիճակի փոփոխությունը ոչ ուշ, քան կես տարի անց, լիովին իրատեսական է», համոզված է արդարադատության նախարարը:
Արդարադատության նախարարի փոխանցմամաբ, չի բացառվում, որ ինտերնետի, այսինքն տվյալների փոխանցման ոլորտում, ընդհանրապես որեւէ օպերատոր չհրավիրվի եւ այն ազատ գործի:
Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա թեեւ նախարար Անդրանիկ Մանուկյանը արդեն որերորդ անգամ հայտարում է, որ լուրջ առաջարկություններ են ստանում մի շարք օպերատորներից, մասնավորապես պարբերաբար ընդգծվում է ֆրանսիական «Ալկատել» ընկերությունը, Արդարադության նախարարը շեշտեց, որ
«Ալկատել»-ը հեռահաղորդակցության օպերատոր չէ: Այն սարքավորումներ արտադրող ընկերություն է, որը երբեմն որոշակի օպերատորների հետ մասնակցում է հեռահաղորդակցության տարբեր բնագավառների մրցույթների: «ՂարաբաղՏելեկոմ» - ը եւ «ՌոսՏելեկոմ» - ը ցանկություն հայտնել էին եւ, մեր տեղեկություններով, մեկ տարուց ավելի բանակցություններ են վարում ՕՏԵ-ի հետ, չեմ բացառում, որ նրանք կպաշտպանեն իրենց հետաքրքրությունները կպահպանեն եւ կդիմեն մրցույթին մասնակցելու համար, ասաց նախարարը:
Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առայժմ որեւէ օպերատորի հետ չի բանակցում: Ըստ Դավիթ Հարությունյանի, անիմաստ է բանակցություններ սկսել, քանի դեռ լիցենզիայում համապատասխան փոփոխություններ չեն արված եւ դեռ չեն մշակվել անհրաժեշտ առաջարկությունները:
Հնարավոր օպերատորներին առաջարկությունները ներկայացնելուց եւ բանակցություններից հետո ընտրությունը կկատարվի բաց մրցույթով:
Կարինե Քալանթարյան, Երեւան