Լեւոն Տեր - Պետրոսյանը 1994 թվականի դեկտեմբերի 28 - ին հայատատրեց, որ իր հրամանագրով հայաստանում կասեցվել է հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը: Նրա պատաճաբանությունները երկուսն էին. առաջին՝ ՀՅԴ-ում ահաբեկչական խմբեր կան եւ երկրորդ՝ կուսակցության ղեկավարաների մեջ այլ երկրներեի քաղաքացիներ կան, այսիքն կուսակցությունը ղեկավարվում է դրսից, ինչը Հայաստանի օրենքներով արգելվում է:
ՍԻՄ- ի «Ազդակ» ակումբում Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին այսօր հարց տրվեց, թե Դաշնակցությունն ասել էր, որ դատի է տալու նախկին նախագահին, իսկ ինչո՞ւ չեն տալիս:
Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ իրենք նման բան ասել են, եւ իր կարծիքով, նրան դատի տալն անխուսափելի է: բայց դրա համար պետք է համապատասխան միջավայր ու իրավիճակ լինի: Նա նշեց նաեւ, որ iրենք փորձել են դա անել, բայց պարզվել է, որ այն հոդվածները, որոնցով այսօրվա քաղաքական իրավիճակում կարող են պատասխանատվության կանչել առաջին նախագահին, ընկել են համաներման տակ: Այս դեպքում խոսքը հիմնականում վերաբերում է զրպարտության մեղադրանքներին:
Վահան Հովհաննիսյանի խոսքերով. «Իսկ այն, ինչի մեջ նա իսկապես մեղավոր է, այսօրվա իրավիճակում մենք դեռ չենք կարող դատի տալ: Բայց, որ ինքն իսկապես դատարանի առջեւ կանգնելու է, ես դրանում չեմ կասկածում»:
Նրա համոզմամբ, իրավիճակը թելադրում է դանդաղ, բայց հաստատակամ քայլեր, եւ իրենք հենց այդ քայլերն են անում:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին քայլերից մեկը ՀՅԴ-ի գործունեությունը վերսկսելու հարցի լուծումն էր:
Հիմա, երբ Վահան Հովհաննիսյանն ասում է, ոե Լեւոն Տեր - Պետրոսյանին դատի տալը անխուսափելի է, արդյոք դա վրեժխնդրություն չէ՝ իրեն դատելու եւ կուսակցության գործունեությունը կասեցնելու համար, հարցին ԱԺ փոխնախագահը պատասխանեց, թե բացարձակապես վրեժխնդրություն չէ, քանի որ այդ դեպքում նրանք կփորձեին դատի տալ ցանկացած հոդվածից կառչելով Բայց, Վահան Հովհաննիսյանի խոսքերով, նրան դատի են տալու «ուրիշ բանի համար, ինչի մասին հետո կխոսեն»:
Հրաչ Մելքումյան, Երեւան