Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագծի երեկվա քվեարկությունը «Առավոտ» թերթի գնահատականով, պարզ ցույց տվեց, որ նորընտիր պատգամավորների մեջ շատ են այնպիսիները, որոնք իրենց հաշիվներն ունեն մամուլի հետ ու ոչ մի կերպ շահագրգռված չեն, որ մամուլը գոնե ինչ-որ չափով ազատ ու ժողովրդավարական լինի: «Առավոտ»-ը թվարկում է, օրինակ՝ նախկին կոմունիստ ու երբեմնի ռամկավար Ռաֆիկ Պետրոսյանը, որն ընտրություններից անմիջապես հետո շտապ հանրապետականի կերպարի մեջ մտավ՝ ստանալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ինչի համար եւ արժանացավ մամուլի սուր քննադատությանը՝ անսահման կոնֆորմիզմի համար: «Կողմ» քվեարկածների թվում է նաեւ «Օրինաց երկրից» րիգոր Մարգարյանը, որն առավել հայտնի է որպես «Բելաջիոյի րիշ»։ Նրան էլ ժամանակին մամուլը զայրացրել է՝ համոզիչ փաստարկներ հրապարակելով րիշի նախընտրական կաշառքների մասին։ «Կողմ» քվեարկած մեկ այլ պատգամավորի անունը Ջոնիկ Աբրահամյան է։ Նա նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրն է, եւ դեռ նախորդ ԱԺ-ում լրագրողների ուշադրությանն էր արժանացել միայն՝ այլ պատգամավորների կոճակները սեղմելով։ Ինչ խոսք, նրան էլ հաճելի կլիներ տրորել լրագրողների քիթը։

«Ու նրա նման, «մամուլի վրա մուռ պահած» պատգամավորների թիվը քիչ չէ։ Օրինակ, Հարություն Ղարագյոզյանը («Կարամելի Հարութ»), Հակոբյան եւորգը («Կոմբիկերի Վլադ»), Մխիթարյան Մեխակը, Պետրոսյան Խաչիկը (ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանի եղբոր որդին), յուլզադյան Վռամը (հայտնի է նախընտրական շրջանում կարտոֆիլի փչացած սերմացու բաժանելով) եւ այլոք։ Մի խոսքով, պատգամավորներից շատերը մամուլից հաշվեհարդար տեսնելու հնարավորություն են ստացել» շեշտադրում է «Առավոտ»-ը:

«Հայկական Ժամանակ» թերթը շատ պարզ բացատրություն է տեսնում, թե ինչու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախորդ Ազգային Ժողովում «դեմ» էր քվեարկում «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագծին, իսկ հիմա «կողմ» է.«ԱԺ նախագահ դառնալուց հետո Բաղդասարյանը լուրջ «բիզնես ծրագրեր» ունի: Սրա վկայությունն է նաեւ Մաշտոցի պողոտայում նորերս բացված «Էլեկտրոնիկ սիթի» խանութը, որը պատկանում է նրա ընտանիքին, որը ձեռք են բերել 600 հազար դոլարով: Ահա, երբ որ «ԶԼ մասին» օրենքի նախագիծը վերջնականապես կդառնա օրենք, եւ Արթուր Բաղդասարյանը նոր խանութ կամ ռեստորան բացի, կարող է ասել, որ մենք իրավունք չունենք այդ ռեստորանի կամ խանութի նկարը տեղադրել մեր թերթի էջերում,- որոշակի օրինակով հեռանկար է ուրվագծում «Հայկական ժամանակը»;

Պրոֆեսոր Հենրիկ Հարությունյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. «Մի շատ մեծ կորուստ կա՝ կարգին մարդկանց կորուստը, որոնց այսօր չենք հանդիպում փողոցում։ Մեր սերնդի համար Երեւանը իմաստ ուներ այնքանով, որ այդտեղ ապրում էին արժեք ունեցող, ժողովրդին ապրելու իրավունք տվող մարդիկ։ Նրանցով էր իմաստավորված քաղաքը։ Հիմա այդպիսի մարդիկ ես չեմ տեսնում։ Առհասարակ քաղաքի արժեքը շենքերի մեջ չէ, մարդկանց մեջ է»։
«Պետության արդյունավետության գործակիցն ուղղակիորեն կախված է նրանից, թե քաղաքացիների քանի տոկոսն է պորֆեսիոնալ զբաղվում իր գործով»: Այս ձեւակերպման ելակետից «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը գրում է. «Դիլետանտությունը համատարած առկա է մեր կյանքի բոլոր ոլոեւտներում եւ այդ զանգվածային քայքայման վրա աչք փակել չի կարելի: Վերջերս կառավարությունը նորաձեւությունն է դարձել հատուկ ծրագրեր մշակելը: Կոռուպցիայի դեմ, աղքատության դեմ: Պարզ է՝ գրանտներ են: Բայց այդ ամենը երկրորդական ծրագրեր են, - շեշտում է մեկնաբանը, - Պայքարել պետք է ոչ թե կոռուպցիայի կամ աղքատոթւյան, այլ՝ դիլետանտոթւյան դեմ: Որովհետեւ հենց դրա գերիշխանության պայմաններում են պետության մեջ ծաղկում մնացյալ արատները»:

«Արդեն որերորդ անգամ Հայաստանը ներկայացնող այս կամ այն պաշտոնյայի հայտարարությունը թուրքական թերթերում տպագրվելու հետեւանքով մեր երկրի ներսում բարձրանում է դժգոհության ալիք»: Սրա հետ կապված «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը մատնանշում է, թե Թուրքիայի սանձազերծած տեղեկատվական պատերազմում մեր բոլոր սայթաքումների հիմնական պատճառը հայրենի որոշ պաշտոնյաների անփորձությունը կամ «լեզվից թույլ լինելը» չէ, այլ այն իրողությունը, որ քարոզչական պատերազմին հակադարձում ենք ոչ թե որպես պետություն, այլ դեռեւս լիովին անհասկանալի գործառույթներով պետական ինստիտուտներ ունեցող ժողովուրդ:

Ըստ «Հայոց աշխարհ» - ի մեկնաբանի, այս հերթական միջադեպը կարեւոր է առաջին հերթին նրանով, որ համապատասխան քարոզչական տեխնոլոգիաներ ու դրանցից բխող՝ հայաստանյան պաշտոնյաների վարքի նորմեր մշակելու առիթ է ստեղծում։

«Այբ-Ֆե» թերթի հայացքով. «Մի երկրում, ուր մոմի, մետրոյի երթեւեկության ու հացի կրկնակի թանկացումների դեպքում ժողովուրդը ծպտուն անգամ չի հանում, կնշանակի` այդ ժողովուրդը շոկի մեջ է: Եթե այս պայմաններում ընդդիմության մի մասը շարունակ ինչ-որ ստորագրահավաքից է խոսում, իսկ մյուս մասը` հանրաքվեի մասին օրենքից, կնշանակի` ընդդիմությունը նույնպես շոկի մեջ է: Եթե իշխանությունները ժողովրդից կորզած վերջին լումաներն իրենց տուն տանեին եւ ոչ թե օտարերկրա ինչ-որ կազինոներ, միգուցե մտածեինք, թե մեր իշխանությունները դեռեւս շոկի մեջ չեն: Բայց մեր բոլոր թանկացումների արդյունքներն անխտիր մոնտեկառլոների փայ են դառնալու, որպեսզի հետո վարկի ու գրանտի տեսքով վերստին վերադարձվեն մեզ: Այս ամենն ընդամենը նշանակում է, որ մեր իշխանությունները նույնպես շոկի մեջ են: Այսինքն` շոկի մեջ ենք բոլորս: Եվ այս վիճակից մեզ ոչ մի Եվրախորհուրդ չի կարող դուրս հանել, եթե ինքներս դա չցանկանանք»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG