Մատչելիության հղումներ

Հայաստան - Սփյուռք տնտեսական համաժողովները կդառնան ավանդական


Հայաստան - Սփյուռք համահայկական առաջին տնտեսական համաժողովն ավարտեց աշխատանքը։ Կարեն Դեմիրճյան մշակութային կենտրոնում այսօր առավոտյան անհամեմատ ավելի քիչ մարդ էր հավաքվել, քան համաժողովի բացման օրը։

Այսպիսով, ամփոփվեցին երեկ Արմենիա հյուրանոցում տարբեր ոլորտներով անցկացված քննարկումների ու բանավեճերի արդյունքները։ Ամփոփիչ խոսք ասացին միայն պաշտոնյաները, իսկ եզրափակիչ նիստին մասնակցող փոքրաթիվ սփյուռքահայերից ոչ ոք չկամեցավ ելույթ ունենալ ու գնահատական տալ համաժողովին։

Այդուհանդերձ, նիստը վարող Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը համաժողովն հաջողված համարելով ընթերցեց՝ իր ասելով երեկվա քննարկումների արդյունքում ծնված հռչակագիրը։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է Հայաստան - Սփյուռք տնտեսական համաժողովները դարձնել ավանդական ու հրավիրել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, խրախուսել համաշխարհային համահայկական առեւտրային ցանցի ստեղծումը, ՀայաստանՍփյուռք համաժողովում հնչած ելույթները, ինչպես նաեւ ընդհանրացված առաջարկները զետեղել մշտապես գործող ինտերնետ կայքում:

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը առաջարկեց ապագա համաժողովների օրերից մեկն անցկացնել Ղարաբաղում, առաջարկն ընդունվեց։ Հռչակագրում նաեւ ցանկության կարգով կարեւորվել էր տարին մեկ անգամ Սփյուռքահայ ընտանիքների անդամներից գոնե մեկի այցը Հայաստան, ինչը, ըստ Կարեն Ճշմարիտյանի, կարող է լուրջ օժանդակություն լինել Հայաստանին:

Իսկ ինչպիսի՞ն են համաժողովի կոնկրետ արդյունքները: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, որոշումներ են կայացվել մոտ ապագայում առեւտրային գործարքներ կնքելու, իսկ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ապագայում կոնկրետ ներդրումային ծրագրեր իրականացնելու:

Այդուհանդերձ, սփյուռքի գործարարների մասնակցությունը այս համաժողովին ավելի քան համեստ էր. մասնակցել են 143 օտարերկրյա եւ նույնքան սփյուռքահայ գործարարներ, այսինքն, 300 ից ավելի պակաս, այնինչ, կազմակերպիչների նախանական գնահատումներով սպասվում էր առնվազն դրա եռապատիկը։ Համաժողովից իրենց մասնակցությունից, չնչին բացառություններով, հատկապես ձեռնպահ մնացին Սփյուռքի խոշոր գրոծածարները։

Համաժողովին մասնակցող որոշ գործարարների կարծիքով, դրա պատճառներից մեկը նրանց անիրազեկ լինելն էր, քանի որ ոչ բոլորն են օգտվում տեղայակ եղել Ինտերնետում տեղադված ընդհանուր հրավերից: «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով, նման կարծիք հայտնեց ակնագործության բնագավառի Սփյուռքի խոշոր գործարարներից մեկը՝ Հայկ Արսլանյանը։

Մինչդեռ, մեր պաշտոնյաների համոզմամբ, որեւէ հատուկ անհատական հրավերի անհրաժեշտուոթյուն չկար, ու առաջիկայում չի էլ լինելու.

Մինչդեռ, անդրանիկ համաժողովի փորձը ցույց տվեց, որ հրավերի նման ձեւը արդյունավետ չէ։ Հավանաբար, այս մոտեցումը վերանայելու հարկ լինի։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG