Մատչելիության հղումներ

Համանախագահների նախատեսած նոր առաջարկը հին տարբերակների նորացումն է


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ասելով, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր կամ մոդիֆիկացված տարբերակ են ներկայացնելու, ի՞նչ նկատի ունեն, եւ ինչ սկզբունքներ են որդեգրված այդ փաստաթղթում: Այս հարցերին պատասխանում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը.

- Այստեղ հատկանշականն այն է, որ համանախագահները բաց եւ ակհայտորեն խոսում են նոր առաջարկության մասին, եւ երբ նանց հարց է տրվում, թե ինչքանով նոր է նրանց պատասխանը լինում է, թե «հնի նոր տարբերակ»: Եվ կարծեք, թե ինչ-որ նախկինի նկատմամբ շարունակականություն է լինելու, որոշ նոր շեշտադրումներով, նոր ակնկալիքն առնվազն դա է:

Արտգործնախարար Օսկանյանը հաստատեց,որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ղարաբաղյան կարգավորման գործընթացը կակտիվանա, սակայն արդյոք դա կհանգեցնի բուն կարգավորման՝ պարոն Օսկանյանը միանշանակ չէր կարող պատասխանել:

Սեպտեմբերի 22-ic 27-ը Վարդան Oսկանյանը լինելու է Նյու Յորքում, եւ հնարավոր է,որ այնտեղ տեղի կունենա հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ:

Նախատեսված են ,ավելի քան մեկ տասնյակ հանդիպումներ, այդ թվում նաեվ Ավբդուլահ յուլի հետ հանդիպումը:Այժմ Ճշտվում է Նյո Յորքյան հանդիպման վայրը:

Պարոն Օսկանյանը անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությունը: Արտգործնախարարի խոսքերով, նախընտելի է երկկողմ հարաբերություններում փոքր քայլերով տեղաշարժ արձանագրել, ինչն ի վերջո պետք է բերի ահմանների բացմանը, բայց դա երբ լինի, դժվար է ասել:

Պարոն Օսկանյանն, ըստ էության բացառեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմաններում սահմանը բացված չլինիի:

Ավելացնենք նաեւ, որ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է դեսպանորդ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում: ԱԳՆ խոսնակի պաշտոնում նրան կփոխարինի Համլետ ասպարյանը, վերջինս հասարակությանը հայտնի է դեռեւս 1991 թվականից, երբ «Ազգ» թերթի խմբագիրն էր:

Հրաժեշտի խոսքում Ձյունիկ Աղաջանյանին Վարդան Օսկանյանը բնորոշեց, իբրեւ լրագրողների ներկայացուցիչը ԱԳՆ-ում:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG