«Մեր երկրում ցինիզմն ու անբարոյականությունը սոցիալական քաղաքականության մեջ բնավ չեն նվազել», - համեմատում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը իր նախորդի նման բարձրաձայն, հրապարակային չի քարոզում ապրել պարտքով: Փոխարենը քաղաքացիներին լուռ ու աննկատ պարտադրում են ապրել ուրիշի հաշվին... Եվ ներկա իշխանության քողարկված այս ցինիզմը նախորդինի բացահայտից վտանգավոր է: Եթե վերջինս առաջ էր բերում ժողովրդի վրդովմունքը, ապա ներկայինս՝ լիակատար անհուսության զգացում եւ իր կերպով մարդկանց շատ ավելի է նվաստացնում»: «Վերջին տարվա ընթացքում կենդանի օրգանիզմի տարրական պահանջմունքների բավարարման վրա ծախսվող միջին վիճակագրական հայաստանյան ընտանիքի ծախսերը զգալիորեն գերազանցել են եկամուտները», - հաշվարկում է մեկնաբանը: - «Միայն հացի թանկացումը արդեն հիմա ի չիք է դարձրել հոկտեմբերի 1-ից խոստացված թոշակների չնչին բարձրացումը: Հայաստանի քաղաքացիներն առայժմ կարողանում են գոյատեւել միայն դրսից հարազատների փոխանցումների հաշվին: Բայց, եթե մինչեւ վերջերս ավելի ձեռնտու էր դրսից պարզապես գումար ուղարկել հարազատներին, հիմա գերադասելի է դարձել նրանց տանել իրենց մոտ՝ Հայաստանից դուրս...»:
Ազգային ժողովի յուրաքանչյուր նորընտիր պատգամավորական կազմ իր գործունեությունը համառորեն սկսում է տարբեր կարգի ժամանակավոր հանձնաժողովների ստեղծմամբ։ «Առավոտ» թերթի բնորոշմամբ, սա հիշեցնում է անեկդոտի մարդուն, որը հարյուրերորդ անգամ դիտում է Չապաեւի մասին ֆիլմը՝ հույսով, թե՝ ահա ա՛յս անգամ հերոսը չի խեղդվի Ուրալ գետում։ «Շատ տրամաբանական է տարակուսանքը, թե ո՞ւմ է պետք ստեղծել նման ժամանակավոր հանձնաժողովներ, եթե դրանց առաջ դրված խնդիրը վաղուց ուսումնասիրված է, ու բոլոր հարցերի պատասխաններն էլ ի գիտություն են ընդունված։ Չապաեւը, միեւնույն է, գետը չի կարող անցնել, որովհետեւ սցենարն է այդպիսին։ Եվ այն ո՛չ կփոխվի, ո՛չ էլ կխմբագրվի, քանի ժամանակին վարկերը կերած չինովնիկները մինչ օրս էլ իրենց աթոռներին են եւ մտադրված չեն լքել դրանք», - ընդգծում է «Առավոտ»-ը։ - «Այնպես որ, գուցե ճիշտ են նրանք, ովքեր սա համարում են պոպուլիստական խաղ ու՝ թե՛ ժողովրդի, թե՛ Եվրախորհրդի աչքին թոզ փչելու փորձ: Տեսեք, թե կառուցողական լուծումներ գտնելու նպատակով նման հանձնաժողովներում մտքի ինչպիսի բախումներ են ունենում ընդդիմության եւ իշխանության պայծառ գլուխները»։
«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի հայացքով, Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանի նշանակումը հակակոռուպցիոն պայքարի գծով նախագահի խորհրդականի պաշտոնում՝ չի կարելի համարել երկրորդական իրադարձություն. - «Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է պետական չինովնիկների աղմկոտ բացահայտումներ, աղմկոտ դատավարություններ եւ պաշտոնանկություններ... Արդեն հինգ տարի Հայաստանում թիվ մեկ իշխող կուսակցություն հանդիսացող ՀՀԿ-ն լավ է հասկանում, որ կոռուպցիայի դեմ պայքար կոչվածն առաջին հերթին ուղղվելու է իր դեմ եւ հանրապետական իշխանության հիմքերը խարխլելու նպատակ է ունենալու»: Եվ Դաշնակցությունն էլ հենց ուզում է «ջարդել այն համակարգը, որն արդեն մի քանի տարի իրեն թույլ չի տալիս ամբողջապես բավարարել իր իշխանական ամբիցիաները: Սակայն», - ավելացնում է մեկնաբանը, - «այս գաղափարի իրագործումն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ Դաշնակցության խաղի իմաստը հասկանալի է նաեւ հանրապետականներին: Ու նրանք իրենց լծակներով ի վիճակի են կանխելու ՀՅԴ ձեռնարկած խաղը»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ըստ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի, եթե «Քոչարյանը խորհրդականի նոր ինստիտուտ ստեղծեց եւ այն վստահեց ՀՅԴ-ին, նշանակում է, որ նա որոշակի մտավախություններ ունի ՀՀԿ-ի հետ կապված: Քոչարյանի տեսանկյունից այդ նշանակումն այլ կերպ բացատրել հնարավոր չէ, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքար հիմա նշանակում է՝ պայքար հանրապետականների դեմ»:
Այն կապակցությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանի դեմ, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Մենք իհարկե, մտահոգված ենք նախադեպով, սակայն կարծում ենք նաեւ, որ դատախազության քայլերն ուղղված են ոչ թե Հայաստանում կայացող փաստաբանական ինստիտուտի, այլ կոնկրետ անձի դեմ»: «Հայկական ժամանակ»-ում ընդգծվում է. - «Փաստաբանին, իհարկե, անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարողանա դատապարտել, քանի որ անգամ եթե նրանց հաջողվի այս գործն առաջ տանել, ապա գոնե 99-ից հետո հայտարարված համաներումը կտարածվի նրա վրա: Սակայն տվյալ դեպքում նպատակը ոչ թե Արսենյանին նստեցնելն է, այլ նրան փաստաբանական գործունեությունից մեկուսացնելը, ինչը, կարծում ենք, դատախազությանը կհաջողվի իրականացնել»:
Մյուս կողմից, անդրադառնալով փաստաբան Արսենյանի կենսագրության մասին իրենց հրապարակմանը հետեւած որոշ արձագանքների, «Հայոց Աշխարհ» թերթը տարակուսում է. - «Ուրեմն, կաշառք վերցնելը, դրա համար դատվել, փաստաթղթեր կեղծելը պատիվ բերում է, իսկ այդ ամենի մասին ճշմարտություն գրելը չի՞ բերում»:
Վաչե Սարգսյան