Շիրակի մարզի Երազգավորս եւ Բայանդուր գյուղերի բնակիչները բողոքում են կառավարության որոշման համաձայն մոտ 9 կլիմետրոնոց ոռոգման խողովակաշարի ապամոնտաժման դեմ:
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը երեքշաբթի օրը նամակով դիմել է վարչապետ Անդրանիկ Մանուկյանին՝ խնդրելով վերանայել անցած դեկտեմբերին կառավարությունը որոշումը նշված խողովակաշարը օտարելու մասին:
Խորհրդային տարիներին՝ 1980-ական թվականներին կառուցված այս խողովակաշարը ոռոգման ջուր էր մատակարարում ոչ միայն Շիրակի, այլեւ, գյուղացիների պնդմամբ, Արարատյան դաշտի որոշ շրջաններին: 1988 թվականի երկրաշարժից հետո խողովակաշարը չէր օգտագործվում:
Երազգավորս եւ Բայանդուր համայնքների գյուղացիների խոսքերով, երկու տարի առաջ խողովակները ապամոնտաժվել էին՝ մարզից դուրս տանելու նպատակով, սակայն իրենք աղմուկ էին բարձրացրել եւ ապամոնտաժված խողովակաշարը մնացել էր տեղում:
Մասնագետների պնդմամբ, նման խողովակներ Հայաստանում կան միայն այստեղ: Դրանց գինը շատ բարձր է: Պողպատյա, բրոնզաներկ այդ խողովակները, Երազգավորսի գյուղապետարանի քարտուղար Գրիգորյանի տեղեկություններով տեղափոխվելու են Իրան, վաճառվելու են՝ մեկ գծամետրը հինգ դոլար արժեքով: «Լսել եմ: Որքանով են ստույգ տվյալները, չեն կարող ասել», - ավելացրեց նա:
Ըստ փաստաթղթերի, 8720 մետր խողովակ օտարվել է Շիրակի մարզում եւ 800 գծամետր Ապարան - Արագած հատվածից: Իսկ մեկ գծամետրի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմում է շուրջ 21 հազար դրամ: Օտարվող գույքի շուրջ 181 մլն դրամով հուլիսին տեղի ունեցել աճուրդում գնել է «Արփա - Սեւան» բաց բաժնետիրական ընկերությունը: Ներկայումս խողովակներն արդեն տեղափոխվել են Բայանդուր երկաթուղային կայարան:
Գյուղացիների խոսքերով, այդ ջրագիծը իրենց անջուր հողատարածքները ջրովի դարձնելու միակ հույսն է:
Անցած տարվա դեկտեմբերին ընդունված որոշումը տարօրինակորեն նոր է միայն սկսում իրականացվել՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո, թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր մակարդակի իշխանավորներ՝ այդ թվում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, խոստացել էին, որ կլուծեն շրջակա համայնքների ոռոգման խնդիրը:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի