Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան անցած շաբաթավերջին «հիասթափություն է» արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին տեղի ունեցած բախման կապակցությամբ՝ խուսափելով, սակայն, մեղադրել կողմերից որեւէ մեկին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկող ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար, դեսպան Անջեյ Կասպրչիկը հերքել է արդբեջանական մամուլի հրապարակումները, ուր մեջբերվել են իր խոսքերը՝ իբր, ԵԱՀԿ դիտորդների աշխատանքային այցը ձախողած զինված բախման համար դեսպանը մեղադրել է «առաջինը կրակ բացած» հայկական կողմին:
«Անհնար է որոշել, թե որտեղից է բացվել կրակը՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմից, թե երկու կողմերից էլ», - ասել է Կասպրչիկը իր թբիլիսյան գրասենյակի տարածած հայտարարության մեջ: - «Կրակոցները հնչել են մոնիտորինգի տարածքից որոշ հեռավորության վրա: Կրակակետը կամ կրակակետերը տեսանելի չէին, ինչպես նաեւ հնարավոր չէր որոշել, թե ինչ տեսակի հրազենից են արձակվել կրակոցները»:
«Չնայած մամուլում երեւացած հաղորդումներին, հարկ է շեշտել, որ եզրակացություններ դեռեւս չեն արվել, թե որ կողմն է մեղավոր», - ավելացրել է լեհ դիվանագետը:
Միջադեպը, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել Հայաստանի Տավուշի մարզի ու սահմանամերձ Ադրբեջանի Տովուզի շրջանի մերձակայքում: Կողմերից ամեն մեկը առաջինը կրակ բացելու պատասխանատվությունը դնում է մյուսի վրա: Միջադեպի վայրը բավական հեռու է հայ-ադրբեջանական ճակատային գծից:
Կասպրչիկը, ով միջադեպի ժամանակ գտնվել է ճակատային գծի ադրբեջանական կողմում, ասել է, թե դադարեցրել է մոնիտորինգը, քանի որ փոխհրաձգությունը «վտանգի տակ է դրել ԵԱՀԿ թիմը եւ ուղեկցող անձնակազմը»: Նա կողմերին հորդորել է «մանրազնին հետաքննության» ենթարկել զինված բախումը:
Էմիլ Դանիելյան, Երեւան