Չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի խորհրդարանը հաստատել է զինվորականության լիազորությունները սահմանափակող մի փաթեթ, ինչը Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիրը որակում է «արմատական որոշում» Թուրքիայի իշխանությունների կողմից:
Ըստ նոր կարգի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի ազդեցիկ պաշտոնն այսուհետ կարող է զբաղեցնել նաեւ քաղաքացիական անձ, որի թեկնածությունը առաջարկելու է կառավարությունը եւ հաստատելու է նախագահը: Մինչեւ այժմ գործող կարգով երկրի անվտանգության խորհուրդը միշտ գլխավորել է զինվորականության կողմից նշանակվող գեներալը: Այսուհետ խորհրդարանը նաեւ կարող է փակ լսումներում քննարկել ռազմական բյուջեն (մինչեւ այժմ զինվորականությունը ինքն էր որոշում իր ծախսերի չափը):
Վերջին 4 տասնամյակների ընթացքում զինվորականությունը 4 անգամ իշխանություն է փոխել Թուրքիայում: «Թուրքիայի ներկա կառավարությունը շատ հստակ ձգտում է սահմանափակել բանակի լիազորությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբեր Հատտեճյանը: - «Դա դժվար գործ է, որովհետեւ զինվորականությունը միշտ ընդդիմացել է նման փորձերին»:
Հատեճյանի փոխանցմամբ, բանակը դեռ չի արձագանքել խորհրդարանի հաստատած բարեփոխումների փաթեթին:
«Մարմարա»-ի խմբագիրը, միաժամանակ, չբացառեց հեռանկարը, որ խորհրդարանի որոշումները կարող են մնալ թղթի վրա: «Շատ եւ շատ որոշումներ դեռ իրականացված չեն: Օրինակ, հայկական կալվածքների ձեռք բերման մասին օրենքը չի կատարվում, որովհետեւ իրենք էլ չգիտեն, թե ինչպես պետք է այն գործադրվի», - ասաց նա:
Թուրքիայի խորհրդարանի ընդունած փաթեթը մեկնաբանները գնահատում են որպես Եվրամության անդամակցության ուղղությամբ արված քայլ: «Թուրքիայի նոր իշխանությունը Եվրոպա մտնելու շատ ուժեղ կամք ունի», - հավաստեց նաեւ Ռոբեր Հատտեճյանը:
Ըստ միջազգային գործակալությունների, եվրոպացի շատ պաշտոնյաներ արդեն ողջունել են Թուրքիայի խորհրդարանի որոշումը: «Բարեփոխումների փաթեթի հաստատումը ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների հստակ ցանկությունը՝ դառնալ Եվրամիության անդամ», - «Ֆրանս Պրես»-ին ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհյոգենը:
Արմեն Դուլյան, Պրահա