Մատչելիության հղումներ

"Քինգ Քրիմսոն"՝ Տանջանքի քավարանով դեպի երջանկություն-1


Բիձա Ռոքեր
"Քինգ Քրիմսոն"՝ Տանջանքի քավարանով դեպի երջանկություն-1

"Շատ վաղուց՝ ուրիշ դարում, ես հիմար տղա էի, եթե պահպանվեին իմ ֆոտոները՝ ես երեւի պատկերված կլինեի որպես արեւի տակ կանգնած դինոզավր, արձանի նման կանգնած՝ ես դինոզավր եմ, ինչեւոր մեկը պեղում է ոսկորներս: Ես ետ եմ նայում եւ զարմանում եմ՝ ինչպե՞ս մինչեւ հիմա ես՝ վայրենի անկիրթս չեմ վերացել, իմ ահավոր սխալները, վատ արարքներս ինձ հարսցրել էին անդունդին, ես դինոզավր եմ, ինչեւոր մեկը փորփրում է ոսկորներս"...

Կարող եք շիզոֆրենիա անվանել այս երգը, որը կատարում է "Քինգ Քրիմսոնը": Մաքսլիբերտիական բարեկամ, ես անուղղելի լավատես եմ եւ հավատում եմ, որ ի հեճուկս մականունավորների հաղթարշավին, համատարած ռաբիզին եւ պոպսային, ներկայիս Հայաստանի տարածքում վերջնականապես չի վերացել հոմոեւսափիենսի ռոքասեր ենթատեսակը: ուցե կարմիր գրքի բաժին է դարձել, հոգեվարքի մեջ է, բայց՝ գրողը տանի, կա՜ եւ երբեմն էլ լսում է կատաղած պրոգրեսիվ ռոք:

Այս ծրագրով բացում եմ հաղորդաշար, որը նվիրում եմ պրոգրեսիվ ռոքի ամենավառ խմբին՝ "Քինգ Քրիմսոնին":

Բիձա Ռոքեր

bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG