«Հանցավոր խմբերի միջեւ վերջերս տեղի ունեցած հաշվեհարդարները՝ կրակոցներն ու սպանությունները, բազմաթիվ հարցեր հարուցեցին, որոնց հստակ պատասխանները դատախազությունից եւ ոստիկանությունից ես դեռ չեմ ստացել: Հասարակությունը սպասում է իրավապահների արագ եւ համարժեք արձագանքին: Մեզանում չպետք է տեղ գտնեն միջնադարյան վենդետան եւ գողական մտածելակերպը», - երեկ ասում էր Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազության օրվա առիթով հավաքում: Սրան կից «Այբ-Ֆե» թերթը տեղեկացնում է. - «Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց մի ինքնաթիռ, որի 51 ուղեւորներից 31-ը օրենքով գողեր էին: Նրանք Երեւան էին ժամանել Սվոյի Ռաֆի մահվան 10-րդ տարելիցը նշելու: Նախկին խորհրդային երկրի տարածքի ամենանշանավոր օրենքով գողերի համար դա նաեւ «սխոդկայի» հրաշալի առիթ էր: Վերջին անգամ այդ քանակությամբ օրենքով գողեր հավաքվել են տարիներ առաջ՝ Կալմիկիայում: ԱՊՀ որեւէ երկիր նրանց նման հնարավորություն չի ընձեռում», - նշում է «Այբ-Ֆե»-ն: - «Օրենքով գողերը հանդիպումներ են ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանց դիմավորել է Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզություն վարչության պետը՝ Կրակեմ Հրաչը: Օրենքով գողերն արժանացել են բարձր մակարդակի ընդունելության: Մասնավորապես, նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ... Կլորիկ մի գումար է հատկացվել ոստիկանությանը՝ օրենքով գողերի անվտանգությունն ապահովելու համար»:
Անդրադառնալով երեկվա կադրային փոփոխություններին հարկային ծառայության պետի ու Երեւանի քաղաքապետի պաշտոններում, «Հայկական ժամանակ» թերթը արձանագրում է, որ հետընտրական հիմնական կադրային փոփոխություններն իրականացվեցին, եւ «մոտ ապագայում, այսպես կոչված, առաջին էշելոնի պաշտոնյաների փոփոխություններ չեն սպասվում»: «Եթե առաջիկայում էլ հանրապետությունում քրեածին վիճակը սրվի, կարող է օրակարգային դառնալ Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Վերջին դեպքերից հետո իշխանական վերնախավում նման քննարկում արդեն իսկ եղել է, սակայն հարցի առնչությամբ որոշում չի կայացվել»:
«Այս երկրում միայն պաշտոնյաները անգործ չեն մնում», - կադրային փոխատեղումների առիթով ձեւակերպել է «Ազգ» թերթը: «Հայոց Աշխարհ» թերթը հատուկ ծավալուն վերլուծականում նշում է. - «Բոլորի համար ակնհայտ է իրավիճակի ծանրությունն ու անհապաղ լուծում պահանջող հիմնախնդիրների քանակը։ Այսպիսի երկիրը այսպիսի ճգնաժամից հանելու համար հարկավոր են հանճարեղ մարդիկ։ Պետք են լավագույն տնտեսագետներ, իրավաբաններ... Ներգրավվա՞ծ են արդյոք նրանք։ Ձեւացնում են, իբր այդպիսիք ընդհանրապես չկան... Մինչդեռ», - ընդգծում է «Հայոց Աշխարհ»-ը, - «լավերին գտնելն այնքան էլ դժվար չէ. նրանց նշանակելու համար արիություն է անհրաժեշտ։ Չէ՞ որ նորերի համար հարկավոր է տեղեր ազատել։ Իսկ հները կանգնած են պատի պես։ Ահա եւ ստացվում է. նորերի նշանակման փոխարեն՝ հների վերադասավորում»։ «Առանցքային պաշտոններից շատերն առաջվա պես զբաղեցնում են սնանկները, որոնք հաջողությամբ ձախողել են բազում գործեր», - ընդհանրացնում է «Հայոց Աշխարհ» թերթը: - « Մեզ անընդհատ ասում են պետությունը ուժեղացնելու անհրաժեշտության մասին։ Բայց պետությունն ինքնին վերացական բան է։ Իսկ իրականությունը՝ պետական ապարատն է։ Մեզ անընդհատ ասում են, թե ապարատը թաղված է կոռուպցիայի մեջ։ Սա անվիճելի է։ Բայց ստացվում է, որ ուժեղացնել պետությունը նույնն է, թե հզորացնել հենց այն չինովնիկներին, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ։ Հասարակության ուզածը բնավ փոխարինումները չեն, ոչ էլ կադրային վերադասավորումներն ու փոխատեղումները։ Հասարակությունը ցանկանում է սկզբունքի փոփոխություն», - շեշտադրված է «Հայոց Աշխարհ»-ում։
«Դատելով մի շարք հանգամանքներից, կարող ենք արդեն վստահ լինել, որ 2004 թվականը կնշանավորվի, ժողովրդի լեզվով ասած, կյանքի թանկացմամբ», - կանխանշում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Հիմնական ապրանքների գները, ամենակոպիտ հաշվարկներով, 2004-ի ընթացքում աճելու են 15-20 տոկոսով... Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի բնակչության եկամուտներն աճել են 15 տոկոսով: Եթե բնակչության եկամուտների աճի նույն տեմպերը պահպանվեն, իսկ «կյանքը» թանկանա 15-20 տոկոսով, ապա ակնհայտ է, որ հաջորդ տարվա ընթացքում կտրուկ նվազելու է բնակչության իրական տնօրինվող եկամուտների մակարդակը... Ինչպես բազմիցս խոստովանել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, բնակչության մեծ մասն իր վրա դեռ չի զգում տնտեսական աճը: Հաջորդ տարի այդ աճը կզգա թե ոչ՝ դժվար է ասել, բայց որ գների աճը զգալու է՝ հաստատ է», - եզրափակված է «Հայկական ժամանակ»-ում:
«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, քաղաքական պայքարի հաջորդ՝ աշնանային շրջափուլում առաջին պլան են մղվելու արտաքին-քաղաքական խնդիրները եւ մասնավորապես՝ Ղարաբաղյան հիմնահարցը: Այս առումով մեկնաբանի մտահոգությունն է հետեւյալը. - «Ընդդիմության հիմնական առաջնորդները, ի տարբերություն իշխանությունների, երբեք չեն դասվել եւ ապագայում եւս չեն դասվելու արտաքին քաղաքականության ու մանավանդ Ղարաբաղի հարցում սկզբունքային, առավել եւս՝ կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչների թվին: Իշխանությունը չի կարող ավելի արմատական եւ ավելի ազգայնական լինել, քան ընդդիմությունը, որն ավելի ազատ է իր հայտարարությունների եւ քաղաքական քայլերի մեջ: Մինչդեռ, ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղի հարցերում ընդդիմադիր դաշտում դժբախտաբար դեռեւս չունենք իշխանության մոտեցումները ավելի արմատական դիրքերից քննադատող շատ թե քիչ հզոր եւ ազդեցիկ ուժ»: Ուստի, ըստ այս վերլուծականի, ներքաղաքական կյանքի առողջացման եւ պետականության ու երկրի «արտաքին դիմադրողականության» մեծացման համար Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս սրությամբ զգացվում է ազգայնական հզոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտությունը»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համարյա հինգ տարի է, ինչ բանակցությունները սառեցված են». - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նապագահ Ղուկասյանի այս գնահատական-արտահայտությանը, «Առավոտ» թերթի մեկնաբանը ուշադրություն է սեւեռում. - «Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիեւի շուրջ երկու տասնյակի հասնող երկկողմ հանդիպումների առնվազն կեսից ավելին անցել է Մինսկի խմբի հովանու ներքո։ Դժվար է մտածել, թե Քոչարյանը կհամաձայնի գոնե իր մասով բանակցությունների սառեցված լինելու վերաբերյալ՝ Ղուկասյանի գնահատականներին։ Հիշենք, թե Քոչարյանի բանակցային ակտիվությանն ինչպիսի քարոզչական դեր էր վերապահված նախագահական ընտրությունների ժամանակ։ Եվ ահա խնդրեմ, ըստ Ղուկասյանի, պարզվում է, որ այն սառեցված է եղել»։
Վաչե Սարգսյան