Ընդդիմությանն ուղղվող ակնարկներն եւ կոչերը՝ ամեն ինչ մոռանալ, թուլանալ ու հաճույք ստանալ այս դրվածքից ու ընթացքից, շարունակում են բավականին ընդգծված առաջ մղվել քաղաքական կյանքի առաջին պլան, եւ կարծես իշխանականների կարեւորագույն մտահոգությունն են դարձել: «Երկիր» թերթն, օրինակ, ձեւակերպել է. - «Կարելի է նեղացած կեցվածք ընդունել եւ ընդհանրապես խուսափել խորհրդարանական գործունեությանը մասնակցելուց, բայց դրանով միայն ոտնահարված են մնալու այն տասնյակ, հարյուր հազարավոր ընտրողների իրավունքները, ովքեր հավատալով ընդդիմադիրների կոչերին ու ծրագրերին՝ իրենց քվեն տվել էին նրանց»: Եվ, ըստ «Երկիր»-ի, չնայած Ազգային ժողովի ղեկավար մարմինների ընտրությունների կանխորոշվածությանը, «ընդդիմության ներկայությունը անհրաժեշտ էր ոչ թե լոկ ձեւականության, այլ իրական պայքարի համար»։
Արձանագրելով, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, բարձրաստիճան պետական այրերն ու անգամ նախագահը առանց հոգնելու դիմում են ընդդիմությանը, «Առավոտ» թերթը դիտարկում է. - «Այդ ինչպե՞ս պատահեց, որ ոչ վաղ անցյալում ընդդիմության դեմ կենաց-մահու պայքարի ելած իշխանությունը, որ մեղադրում էր ընդդիմությանը երկիրը ապակայունացնելու, սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտելու մեջ, հանկարծ սկսկեց համակրանք տածել ընդդիմության հանդեպ: Ի՞նչը հանկարծ ստիպեց Քոչարյանին անձամբ դիմել «մոսկաներին»՝ հայտարարելով, թե առանց ընդդիմության իշխանության կյանքը կյանք չէ»: «Ընդդիմությունն այսօր իշխանություններին պետք է միմիայն միջազգային հանրության առաջ ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու համար», - հանգեցնում է «Առավոտ»-ի խմբագրականը:
«Օրրան» թերթի գնահատականներով, խորհրդարանի «նշաձողն այնքան ենք իջեցրել, որ հիմա դրա տակից միայն սողալով է հնարավոր անցնել: «Եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահ է, դրանք էլ պատգամավոր ու նախարար կարող են լինել: Եթե սրանք պատգամավոր ու նախարար կարող են լինել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է ոչ միայն նախարար, այլեւ նախագահ լինել: Ու սա է միակ «մխիթարանքը», - կապակցել է «Օրրան»-ը:
«Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված «Մետաղի հիշողությունը» վերնագրով հոդվածը «Ազգային միաբանություն» կուսակցությունում դիտում են որպես կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի դեմ ուղղված հաշվեհարդարի սպառնալիք: Այդ կապակցությամբ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Պարոնայք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նենգությամբ հող են նախապատրաստում, որ քիլեր վարձելով՝ մի օյին խաղան Արտաշես Գեղամյանի գլխին, հետո նույն այդ թերթով կոկորդիլոսի արցունքներ թափեն, թե՝ ախր մենք զգուշացնում էինք, որ Արբակ Խաչատրյանի հետ խնդիրներ ունի, մի օր կարող է վրեժխնդիր լինել»:
«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, բացառված չէ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարը լինի այն խմորիչը, որը թույլ կտա ամենաբազմազան կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած «Արդարություն» դաշինքին բավականին երկար պահպանվել որպես դաշինք, ինչպես նաեւ՝ համագործակցության եզրեր գտնել նույն Արտաշես Գեղամյանի հետ: Առավել ուշադրություն սեւեռելով ներիշխանական ստվերային հակամարտություններին, «Իրավունք»-ի մեկնաբանը, մասնավորապես, նշում է. - «Բազմաթիվ հանրապետականներ մասնավոր զրույցներում շարունակում են խիստ բացասաբար արտահայտվել թե' Արթուր Բաղդասարյանի, թե' «Օրինաց երկրի» հասցեին: Սակայն ներիշխանական խարդավանքների ամենահետաքրքիր ու խորը շերտը Հանրապետական կուսակցության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ է»: «Պատահական չպետք է համարել Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմությանն ուղղված հորդորը՝ գալ խորհրդարան եւ աշխատել», - գրում է մեկնաբանը: - «Իսկ քոչարյանամետ բազմաթիվ գործիչների ափսոսանքը ընդդիմության կողմից կառավարության ծրագրի քննարկումը բոյկոտելու վերաբերյալ նույնպես բխում է Ռոբերտ Քոչարյանի չիրականացած ցանկությունից, որ ընդդիմությունը գար խորհրդարան եւ իր հարցերով քարուքանդ աներ կառավարության ծրագիրը»:
Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթում այսօր մի քանի ուղղակի սլաք կա «Օրինաց երկրի» դեմ: «Փոս փորողը...» վերնագրի տակ համադրվում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական շրջանում առաջ էր քաշում հատկապես կրթության ոլորտի վերաբերյալ սկզբունքային խնդիրներ՝ մեղմ ասած, քննադատելով նախորդ կառավարության իրականացրած որոշ ծրագրեր։ Իսկ հիմա այդ ոլորտի պատասխանատվությունը ստանձնած նրանց ներկայացուցիչ Սերգո Երիցյանը ասում է. - «Էստեղ մենք եկել ենք որպես նախարար-քաղաքական գործիչ, եկել ենք՝ այսպես կոչված, մոռանալու մեր կուսակցության ծրագրի այս կամ այն շեշտադրումը, այս կամ այն խնդրի հետ կապված միտվածությունը»:
«Առավոտ» թերթի փոխանցմամբ, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակված «Օրինաց երկրի» փոխնախագահ Թամար Պողոսյանի հարցազրույցը այս օրերին քաղաքական շրջանակներում ամենաշատ քննարկվողներից մեկն է: Պատգամավորներն ու լրագրողները զավեշտի պես են իրար վերապատմում, որ նոր նախարարն, ասենք, հայտարարել է, թե իր առաջին քայլը լինելու է ստացած շնորհավորական հեռագրերը վերլուծելը: «Առավոտ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե մասնավորապես ինչպես է այս ամենին վերաբերում արձակագիր, թարգմանիչ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Վերջինս ասում է. - «Մինչեւ վերջ չկարողացա կարդալ նրա հարցազրույցը՝ կարդալու բան չէր: Բայց ավելի շատ՝ «կոալիցիա» կոչվող երեւույթի թերություններից կարող եմ խոսել, քան այդ կնոջ թերություններից: Կին է էլի իր համար. նշանակել են, ինքն էլ ակամա հայտնվել է այնտեղ: Սա ձեւավորված համակարգի թերություններից է»: Ամեն դեպքում, Ռուբեն Հովսեփյանը նախանշում է. - «Մշակույթի նոր նախարարը ոլորտը չի պատկերացնում,եւ շատ պարզ երեւում է, որ երկար ժամանակ ինքը չարչարվելու, տառապելու է եւ ուրիշներին է տառապեցնելու, չարչարելու»:
Թամարա Պողոսյանի հետ հարցազրույցի այսօրինակ աննախադեպ հաջողությունը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին մղել է այսօր հրապարակել մշակույթի նոր նախարարի (կամ գուցե՝ նոր մշակույթի նախարարի) հետ իր բեսթսելլերի դուրս մնացած հատվածը: Եվ այսպես, Թամարա Պողոսյանը շարունակում է. - «Ես կայացել եմ։ Ես աշխատել եմ կուսակցության համար եւ կայացել եմ ինձ համար։ Ես կուսակցության քայլող բանկն եմ եղել ինֆորմացիոն... Ես այդ աշխատանքի մեջ փառքով եմ պսակվել... Որ իմացան ես մաթեմատիկ եմ՝ ամբողջ երկիրը խառնվեց իրար։ Ոչ մեկը չի մտածել, որ ես մաթեմատիկ եմ՝ բա էդ ուղեղը որտեղից է գալիս, չէ»: Հարցազրույցում կան եւ կետեր, ուր նոր մշակույթի նախարարը խոսում է ոչ միայն իր մասին. - «Ես հարգում եմ այն կառույցը, որի ծնունդն եմ ես, ես գիտեմ նրա էս ամբողջ ազգանվեր բանը՝ ինչի՞ ա գնում պարոն Բաղդասարյանը, գիտեմ, չէ՞, էս երկիրը կուկլա երկիր ենք սարքելու, էս իրա խոսքերն են։ Կա՞ մեկը, որը չի հավատում»:
Վաչե Սարգսյան