Երկուշաբթի օրը Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը տարածած հայտարարությամբ՝ «արձանագրելով հանդերձ, որ իշխող կուսակցության [վարչապետ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցություն] ձայների քանակը արհեստականորեն խիստ ուռճացված է, եւ նորընտիր Ազգային ժողովը լիարժեք չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը», խորհրդարանական ընտրությունները համարում է կայացած:
Դաշնակցության ղեկավար անդամներից Աղվան Վարդանյանի ու Արմեն Ռուստամյանի խոսքերից, որ երկուշաբթի ասուլիս էին հրավիրել, պարզ դարձավ, սակայն, որ ամեն ինչ չէ, որ արդեն պարզ է:
«Մայիսի 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ», - ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունից ընթերցեց Աղվան Վարդանյանը: - «Ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան համատարած ու բացահայտ ընտրակաշառքները ե'ւ քաղաքական ուժերի, ե'ւ թեկնածուների կողմից»:
«Իշխող կուսակցությունը», - այնուհետեւ նշված է հայտարարության մեջ, - «պետության վարչական լծակներն անմնացորդ օգտագործեց իր ձայներն արհեստականորեն ավելացնելու, ինչպես նաեւ իր կողմից հովանավորյալ այլ քաղաքական ուժերի եւ մեծամասնական թեկնածուների աջակցելու նպատակով»:
Այդուհանդերձ, Դաշնակցությունը Ազգային ժողովի ընտրությունները «համարում է կայացած», եւ «հաջողություն է մաղթում մեծամասնություն կազմած ուժին»:
Անդրադառնալով կոալիցիոն կառավարություն կազմելուն եւ նշելով, որ Դաշնակցությունը առաջարկություն է ստացել է դրան մասնակցելու, Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախ կարեւոր է , թե «ինչ կոալիցիայի մասին է խոսքը»՝ կարեւորելով պատասխանատվության հարցը, եւ ապա՝ կադրային քաղաքականությունը:
Այս առումով Աղվան Վարդանյանը «տարօրինակ» է համարում մտայնությունը, թե «պաշտպանության նախարարի պաշտոնը Հանրապետական կուսակցության պաշտոնն է»:
«Բացի այդ, ըստ գործող Սահմանադրության, վարչապետին նշանակում է հանրապետության նախագահը, եւ առաջ ընկնել որոշ հայտարարություններով՝ նշանակում է ճիշտ չգնահատել իրավիճակը», - վաչապետի թեկնածության մասին հանրապետականների պնդումներին ի պատասխան ասաց Աղվան Վարդանյանը:
Արմեն Զաքարյան, Երեւան