Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը արդեն բացված տեղամասերի արդյունքների վերլուծության հիման վրա պնդում է, որ անցած կիրակի կայացած ընտրություններում համամասնական ընտրակարգով իրենք հավաքել են 50 տոկոսից ավելի քվե:
«Դաշինքի ձայները փոշիացվել են», - հինգշաբթի հրավիրած ասուլիսում հայտարարեց «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը՝ ավելացնելով, որ դաշինքի ձայները, քվեաթերթիկները «բաշխվել» են իշխանամետ կուսակցություններին: - «Ստուգումներից պարզվում է, որ այս կամ այն իշխանամետ կուսակցության թերթիկների մեջ դրված են «Արդարություն» դաշինքի քվեաթերթիկները»:
Նշելով, որ իրենք բազմաթիվ խայտառակ փաստեր ունեն բազմաթիվ ընտրատարածքներում խախտումների վերաբերյալ, Զաքարյանը է'լ ավելի խայտառակ համարեց այն տարածքները, որոնց վերաբերյալ իրենց փաստեր չունեն, քանի որ «մարդիկ վախենում են բողոքները հանձնել»:
«Բողոքները բերում են, մեզնից իրենց կյանքի ապահովության համար երաշխիք են խնդրում, որը, ցավոք մենք չենք կարող տրամադրել, որովհետեւ շատ տեղերում օրինապահ մարմինները իրենք մասնակից են», - ասաց Զաքարյանը՝ շարունակելով. - «Երբ ասում ենք, որ մենք չենք կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, բողոքները դնում են գրպանները եւ հեռանում»:
«Արդարություն»-ը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքից ընտրված պատգամավորները մտնելո՞ւ են Ազգային ժողով, թե՞ բոյկոտելու են: Ստեփան Զաքարյանը, ներկայացնելով իր անձնական տեսակետը ասաց, թե չի գտնում, որ բոյկոտը «ճիշտ է»: «Ազգային ժողովի ամբիոնը մեզ պետք է պայքարելու համար», - ավելացրեց նա:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ թիվ 18 ընտրատարածքում պարտություն կրած թեկնածու, նախկին ներքին գործերի նախարար, նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Նրա խոսքերով այդ ընտրատարածքում եղել են ե'ւ ընտրակաշառքներ, ե'ւ կարուսել:
Քվեաթերթիկները գրեթե բոլոր տեղամասերում, ըստ Աբրահամյանի, սկսել են հաշվել 3 ժամ ուշացումով, քանի որ ամենուր հանձնաժողովի նախագահները իրենց «վատ են զգացել»: Եվ երբ քվեատուփերը դատարկվել են սեղանների վրա, գրեթե բոլոր ընտրատեղամասերը հոսանքազրկվել են: Սակայն դա կանխատեսած Աբրահամյանը իր վստահված անձանց նախապես լապտերներ էր բաժանել: Եվ լապտերները վառելով, նրանք ակատես էին եղել քվեաթերթիկների ավելացմանը, ինչից հետո որպես խուլիգաններ դուրս էին հրավիրվել ընտրատեղամասերից:
5 տոկոսի արգելանքը հաղթահարած «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հեռախոսով ասաց, որ «վատ նկարված» ընտրությունների տպավորություններից հետո փորձում էր իր գեղագիտական ճաշակը վերականգնել՝ այցելելով իր նկարիչ ընկերոջը՝ լավ կտավներ տեսնելու:
Շաքե Ավոյան, Երեւան