Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր դաշինքը հավակնում է պատգամավորական աթոռների առնվազն մեկ երրորդին


«Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը հինգշաբթի օրը հայտարարեց, թե կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը ակնկալում է մեծամասնություն կազմել ապագա Ազգային ժողովում:

Դա ընդդիմադիր աշինքի մաքսիմում ծրագիրն է: Իսկ մինիմումը՝ ստանալ խորհրդարանական մանդատների մեկ երրորդը՝ 44 ձայն: «Եթե չկեղծեն [ընտրությունների արդյունքները], մենք կհավաքենք բոլորից ավելի շատ՝ միասին վերցրած», - հայտարարեց Ստեփան Զաքարյանը:

Խորհրդարանական մանդատների մեկ երրորդմ ապահովող ձայներ ակնկալում է ստանալ նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել են կուսակցության ղեկավարները:

Նախագահ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ ինչպես վարչապետի, կառավարության, այնպես էլ ընտրվելիք Ազգային ժողովի ղեկավարության կազմի մասին կարելի է խոսել կիրակի օրը կայանալիք քվեարկությունից հետո, երբ կպարզվի թե քաղաքական ուժերի միջեւ ինչպես կբաշխվեն 131 պատգամավորական մանդատները:

Հարցին, թե բավական շատ ձայներ ստանալու դեպքում «Արդարություն» դաշինքը կփորձի՞ այլ ուժերի՝ թեկուզ իշխանականներից որեւէ մեկի հետ համագործակցելով պնդել այլ կազմով կոալիցիոն կառավարություն ձեւավորել, դաշինքի առաջնորդներին Շավարշ Քոչարյանը պատասխանեց. - «Դե եթե մեր մաքսիմում ծրագիրը հաջողվի, մեծամասնություն կազմենք, բնականաբար, առանց համագործակցության էլ՝ այո»: Հայտնելով դաշինքում դեռեւս չքննարկված իր անձնական տեսակետը, Շավարշ Քոչարյանը շարունակեց. - «Իսկ եթե՝ հարաբերական մեծամասնություն, ցանկացած այդպիսի քայլ կարող է պայմանավորված լինել միայն ու միայն դաշինքի առջեւ դրված նպատակներով: Բայց այդպիսի բանակցություններում որեւէ զիջում «Արդարություն»-ը չի անելու՝ եթե կեղծիքներ լինեն: Այսինքն, չի ասելու՝ կեղծեցինք ոչինչ, հիմա եկեք պայմանավորվենք՝ ինչ ենք անում»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG