Մատչելիության հղումներ

Իրաքում Հայաստանի դեսպանատումը շուտով կվերաբացվի


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատերազմի ժամանակ իր գործունեությունը դադարեցրած Իրաքում Հայաստանի դեսպանատունը շուտով կվերսկսի աշխատանքը:

«Չեմ կարող կոնկրետ օր ասել, բայց՝ շուտով», - ասաց նախարարը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հարաբերությունները Մերձավոր Արեւեւլքի արաբական երկրների հետ, նախարարի ձեւակերպմամբ, «միշտ եղել են շատ լավ», այդպես էլ կշարունակվեն՝ անկախ տարբեր զարգացումներից:

Հարցին, թե, նկատի ունենալով իրաքյանի պատերազմից հետո կանխատեսելի փոփոխությունները, հնարավո՞ր է որ Հայաստանի քաղաքականությունը արաբական աշխարհի երկրների նկատմամբ փոփոխություններ կրի, արտգործնախարարը պատասխանեց. - «Ասյօրվա դրությամբ մենք առանձնակի փոփոխության կարիք չենք զգում: Կշարունակենք մեր հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG