Խորհրդարանական ընտրարշավի առաջին տասնօրյակի յուրահատկությունները, կարծես թե, ուրվագծվում են: Քաղաքական ուժերը ընտրողների հետ անմիջական շփումներն առաջին օրից են սկսել՝ թերեւս, հետեւյալ օրինաչափությամբ. եթե իշխանամետ կուսակցություններն ու դաշինքները օգտվում են թե' հանրահավաքային, թե' մասնագիտական ու հայրենակցական առանձին խմբերի հետ հանդիպումների հնարավորությունից՝ դպրոցներում, դահլիճներում, ապա ընդդիմադիրները՝ գրեթե միայն հանրահավաքային:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն այսօր «Հրազդան» մարզադաշտում, Երեւանի Շախմատի տանը հանդիպումներից հետո կառավարության նիստերի դահլիճում էլ հանդիպում անցկացրեց մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, մինչդեռ, մայրաքաղաքում ընտրողների հետ իր առաջին հանդիպում-հանրահավաքը անցկացրեց Մատենադարանի մոտ:
Քարոզարշավի առաջին տասնօրյակի ամսին խոսելով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն դրական գնահատեց՝ ասելով, այդուհանդերձ, թե ոմանց քարոզարշավն իրենց էլ կարող է անհանդուրժողականության մղել (իշխանամետները հարթակներից ու ամբիոններից, դեռեւս ոչ շատ բացահայտ քննադատություն են հնչեցնում ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ իրենց իսկ ճամբարի մյուս թեւերի դեմ):
«Հանրապետության նախագահին սատարող ուժերը ավելի շատ օգտվում են ընտրական տեխնոլոգիաներից, իսկ էդ տեխնոլոգիայի հիմնական գործոնը իշխանությունների քննադատությունն է», - ասաց Սահակյանը՝ ավելացնելով, թե այդ ուժերից մի քանիսը ավելի ընդդիմադիր են դարձել, քան ընդդիմությունը:
Գալուստ Սահակյանի խոսքերով, այդ ուժերը «մոռանում են, որ ընդամենը կատարել են մեր խմբակցության, մասնավորապես Հանրապետական կուսակցության ծրագրերը՝ լինելով կառավարությունում»: «Որովհետեւ կառավարության ծրագրի հիմքում դրված են հենց մեր սկզբունքները», - ավելացրեց նա:
Նշենք, որ, ի տարբերություն բազմակուսակցական Ազգային ժողովի, կառավարության կազմում ներկայացված են միայն Հանրապետական կուսակցությունը եւ Դաշնակցությունը:
Իսկ «Արդարություն» դաշինքի այսօրվա հանրահավաքում, որին նախորդներից ավելի քիչ մարդ էր հավաքվել, կրկին ընդգծվում էր, որ շարունակվում է նախագահական ընտրարշավի ժամանակ սկսված պայքարը:
Ինչպես ձեւակերպեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը՝ ընդդիմությունը գնում է իշխանությունների դիրքերը «քերելու, մաշեցնելու ճանապարհով»: Նրա համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի դիրքերը ներկայումս շատ ավելի թույլ են, քան ընտրություններից առաջ:
Հավաքվածներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ ձայն տալ «Արդարություն» դաշինքին, Բազեյանը շարունակեց. - «Եթե մենք կարողանում ենք ձեւավորել մեծամասնություն Ազգային ժողովում, ապա, բնականաբար, առաջին քայլը, որ մենք պետք է իրականացնենք՝ մեր երկրում սահմանադրական կարգի վերականգնում է, այսինքն՝ ապօրինի նախագահի հեռացումը իշխանությունից: Այդ իրավունքները Ազգային ժողովը ունի»:
«Արդարություն» դաշինքի շտաբի պետ Ստեփան Զաքարյանը իր ելույթում ԵԱՀԿ դիտորդների՝ օրերս հրապարակված վերջնական եզրակացությունը որակեց որպես «մեծ հարված Ռոբերտ Քոչարյանին»: Իսկ ընդդիմության առաջնորդներից Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ «դա ե'ւ դատավճիռ է, ե'ւ վերջնագիր»:
Ռուզաննա Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան