«Իրավունք» թերթի դիտարկմամբ, Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերությունները թեւակոխեցին նոր փուլ, որին բնորոշ է առավել մեծ փոխադարձ անհանդուրժողականությունը, եւ իշխանությունները սկսեցին սաստկացնել ճնշումը ընդդեմ միավորված ընդդիմության, կոշտացավ եւ իշխանական քարոզչամեքենայի տոնայնությունը: «Այսպիսով», - ի մի է բերում «Իրավունք»-ի մեկնաբանը, - «իշխանությունը գնալով ավելի ու ավելի է հակվում ընդդիմության բերանը փակելու տարբերակին»: «Իրավունք»-ում նաեւ շաղկապված է. - «Չկիսվող եւ չզիջվող ամբիցիաները հանգեցնում են նրան, որ իշխանամետ ճամբարում ավելի ու ավելի հակվում են սեփական ախորժակները միացյալ ընդդիմության տոկոսները կտրուկ պակասեցնելու հաշվին բավարարելու տարբերակին: Իսկ դա գործնականում անհնար է առանց հրապարակայնության կտրուկ սահմանափակման եւ ընդդիմության դեմ կիրառվող կոշտ միջոցների: Բացառված չէ, որ առաջիկայում ընդդիմության նկատմամբ իրավապահ մարմինների ճնշումը սաստկանա»:
«Հայոց Աշխարհ» թերթի տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի դեմ քրեական գործը հարուցվել է վերջինիս քաղաքապետարանային գործունեության շրջանում 2,5 մլն դրամի ֆինանսական չարաշահումների կապակցությամբ: «Սա Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության երբեմնի պետ Զաքարյանի թույլ տված օրինախախտումների մի մասն է ընդամենը», - բազմակետ է դրվում «Հայոց Աշխարհ»-ում: Այստեղ կա եւ հետեւյալ մատնանշումը. - «Օրենքը խախտելու համար այն ժամանակ քաղաքապետ Բազեյանը իր զինակցին ոչ միայն չի պատժել, այլեւ, հավաստի աղբյուրների համաձայն, պարգեւատրել է»:
«Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը կատարելապես է տիրապետում իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործ սարքելու «արվեստին»: Այժմ էլ հերթը հասավ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին». այս նախաբանի ներքո է «Առավոտ» թերթը ներկայացնում, թե ինչպես է Սուրեն Աբրահամյանի եւ նրա մերձավորների գործունեությունը ավելի ու ավելի ընդգծված դառնում շահագրգիռ քննության առարկա, եւ սա ուղղակիորեն կապվում է Սերժ Սարգսյանի հասցեին նրա քննադատությունների հետ:
«Օրերս Ծաղկաձորում տեղի ունեցած «Լրատվամիջոցները եւ ընտրությունները» թեմայով սեմինարի ընթացքում, Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը Սերժ Սարգսյանին համեմատել է ամերիկյան հայտնի գանգստեր Ալ Կապոնեի հետ», - եզրահանգում է այսօր շեշտադրել «Հայկական ժամանակ» թերթը՝ շարունակելով. - «Իհարկե, Սահրադյանը ցանկացել է Ռոբերտ Քոչարյանին համեմատել Ֆրանկլին Ռուզվելտի հետ, բայց ստացվել է, որ Սերժ Սարգսյանին է համեմատում Ալ Կապոնեի հետ: Ընդ որում, այս ընթացքում Սահրադյանը ցույց է տվել, որ կարող է ոչ միայն ընտրությունների արդյունքներ կեղծել, այլեւ՝ պատմությունը: Նա ասել է, որ 1933 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ալ Կապոնեն ղեկավարել է այդ ընտրություններում նախագահ ընտրված Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախընտրական շտաբը: Այս կերպ, փաստորեն, Սահրադյանը փորձել է արդարացնել այն փաստը, որ նախագահական վերջին ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը գլխավորել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը», - կապակցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իբր՝ ինչու ԱՄՆ-ում նախագահի նախընտրական շտաբը կարող է ղեկավարել հանցագործը, իսկ Հայաստանում չի կարող... պաշտպանության նախարարը»:
Հատկապես դեպի խորհրդարանական ընտրություններ վերջին ընթացքի որոշ դրսեւորումներ «Իրավունք» թերթի ուղիղ կապի ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին ուղղված հարցի են հանգեցրել՝ ինչպիսի՞ն են նրա եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Թումանյանը պատասխանում է. - «Իմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ նորմալ են, իսկ տարբեր կուսակցությանների, դաշինքների հարաբերությունները պայմանավորված են նախընտրական ժամանակահատվածով: Նրանց միջեւ նաեւ որոշակի մրցակցություն կա, այնպես որ՝ հարաբերությունները չեն կարող լինել զուտ եղբայրական... Բայց չեմ կարծում, որ կան թշնամական հարաբերություններ»: Ինչ վերաբերում է իշխանություն - ընդդիմություն հարաբերություններին, նախագահի աշխատակազմի ղեկավարը նշում է. - «Կողմնակից եմ երկխոսությանը եւ կարծում եմ, որ խուլ առճակատումը, փոխադարձ ատելությունը վտանգավոր է ընդհանրապես պետության, հասարակության համար: Նույնիսկ եթե նրանք քաղաքական հակամարտ դիրքերում են, ինչ-որ խոսակցության հնարավորություն միշտ պետք է լինի, անսպասելի բաները պետք է նվազագույն լինեն, խաղի կանոնները պետք է հայտնի լինեն միմյանց»:
«Ազգ» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ՝ «խորհրդարանի անգործությունը ծայրահեղ հանգրվանում է, պատասխանատվության ճգնաժամ է կառավարություն - խորհրդարան հարաբերություններում», քանզի «քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում տապալում է իր իսկ պատասխանատվության տակ գործող կառավարության ներկայացրած նախագծերը»: «Առավոտ» թերթի պատկերավորմամբ՝ «կա'մ ԱԺ մեծամասնության դիրքորոշումն այլեւս չի համընկնում կառավարության դիրքորոշմանը, կա'մ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ինքն է ձեւեր թափում՝ իբր ցանկանում է շատ շտապ իրագործել Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները, իսկ իրականում խորհրդարանին թույլ է տալիս տապալել դրանք»։ «Առաջին վարկածը ավելի արժանահավատ է թեկուզ այն պատճառով, որ խորհրդարանականներն այժմ, մեղմ ասած, միանգամայն անտարբեր են Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հանդեպ», - գրում է «Առավոտ»-ը՝ մասնավորապես ավելացնելով. - «Չեն ցանկանում ընտրությունների շեմին մեղադրվել ԱԺ ահաբեկչություն կատարած հանցագործներին անվտանգության երաշխիքներ տալու մեջ»։
«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը այսօր համադրում է. - «Մենք Եվրոպայից չենք վախենում։ Թող ուզածի չափ կարդան օրինագծերը, միեւնույն է, ոչինչ ձեռնարկել մեր դեմ չե'ն կարող... Մյուս կողմից, եթե հանկարծ ինքնուրույն սկսենք որոշել, թե ինչ օրենքներ են մեզ պետք, ապա ուրախությունից այնպիսի բաներ կհորինենք, որ, ինչպես ասում են, Աստված հեռու պահի։ Քանզի բարի մղումներից բացի, ցանկալի է օժտված լինել նաեւ խելքով, ինչը հայրենի օրենսդիրների շրջանում ավանդաբար թիվ 1 դեֆիցիտն է»։
Վաչե Սարգսյան