Ազգային Ժողովը արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում մերժեց նոր Քրեական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունելու հարցը: Քվեարկության մասնակցած պատգամավորների թիվը անհրաժեշտից պակաս էր: Դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունը:
Մինչեւ քվեարկությունը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ժամանակին նոր Քրեական օրենսգրքի նախաձեռնողներից մեկը՝ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. - «Հանում եմ իմ ստորագրությունը, քանի որ օրենսգրքի ընդունմամբ երաշխիքներ են տրվում Նաիրի Հունանյանին»:
Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ի պատասխան վկայակոչեց օրեսնգիրքը գործողության մեջ դնելու կարգին վերաբերող նախագիծը, որտեղ «որպես անցումային դրույթ նախատեսվում էր այն մարդկանց մահապատժի հարցը, որոնց շարքին դասվում է նաեւ այն մեղադրյալը, ոճրագործը, որի մասին պարոն Դալլաքյանը ասեց»:
Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանը, ով երեկ պատգամավորներին կոչ արեց դեռ առաջին գումարման Ազգային Ժողովից եկող Քրեական նոր օրենսգիրքը ընդունելու հարցը չտեղափոխել երրորդ գումարում, քվեարկությունից հետո պարզապես խոսք չգտավ լրագրողների հետ կիսվելու համար. տապալված է երկար տարիների մանրակրկիտ աշխատանքը, իսկ ընթացակարգը՝ վերադարձած զրոյական վիճակի: Այսինքն՝ այն ընդունելու համար պետք է նորից շրջանառության դրվի Ազգային Ժողովում, առաջին, երկրորդ, երրորդ ընթերցում անցնի, ինչն, այս գումարման Ազգային Ժողովում, գոնե ժամանակի առումով, անհնար է:
Սրանով անիմաստ դարձավ օրենսգիրքը գործողության դնելու կարգին վերաբերող նախագիծը, որն, ի դեպ, երկրորդ ընթերցմամբ այսօր ընդունել էր խորհրդարանը: Մահապատժի հարցը հենց այս նախագիծ էր տեղափոխված, եւ ըստ դրա, մահապատիժը չէր վերանում միայն ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ահաբեկչական ակտի ու մանկահասակ աղջկա բռնաբարության համար: Այս նախագծին կողմ քվեարկեց 54, ձեռնպահ՝ 4 պատգամավոր, եւ միայն Դաշնակցություն խմբակցությունն իր 9 պատգամավորներով՝ դեմ:
Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իրենց պահվածքն այսպես մեկնաբանեց. - «Եթե մենք ընդունում ենք պարտավորություն [Եվրախորհրդին անդամակցությամբ] մահապատիժը վերացնելու, այնուհետեւ փորձում ենք դա կատարել վերապահումներով, դա նշանակում է, որ մենք պարզապես չենք կատարում մեր պարտավորությունները, եւ երկիրը դնելու ենք շատ ծանր իրավիճակի առաջ... Կամ վերացնում ենք, կամ չենք վերացնում. վերապահումը մեկն է, որը 6-րդ արձանագրությամբ ամրագրված է՝ պատերազմը կամ նրա սպառնալիքի պայմաններում»:
Այսպիսով այս պահին գործող Քրեական օրենսգրքով առավելագույն պատիժը մահապատիժն է, չնայած անկախությունից ի վեր այն չի կիրառվել Հայաստանում: Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած ժամկետում մահապատիժը վերացնելու միակ կարճ ուղին գործող օրենսգրքում փոփոխություն մտցնելն է՝ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է:
«Երեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները, մինչդեռ, ռադիոյով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ելույթը լսելուց հետո, այսօր դիմել են կալանավայրերի վարչույթան պետին՝ խնդրելով իրենց մոտ հրավիրել Դալլաքյանին, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանին, որպեսզի կարողանան իրենց բողոքն արտահայտել օրենսգիրքը չընդունելու կապակցությամբ: Հարցն այն է, որ նախագծում առկա եւ միջազգային նորմերին ու Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ դրույթներում ամրագրվում է, որ պատժի մեղմացման դեպքերում նոր Քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ կունենա, իսկ նման դատապարտյալների թիվը փոքր չէ:
Վահան Հովհաննիսյանն ու որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդիպեցին բողոքավոր դատապարտյալների հետ: Հանդիպման ժամանակ դատապարտյալներին տեղեկացրին, որ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում որոշվել է դիմել Ազգային ժողովին որոշ օրինագծեր, այդ թվում նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը անհետաձգելի համարել եւ քվեարկել մեկամսյա ժամկետում:
Ազգային Ժողովն այսօր մերժեց նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի եւ դրա հետ կապված օրենքներում փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունումն էլ՝ ընդդիմադիրների բոյկոտի շնորհիվ: Կողմ քվեարկեցին «Միասնություն»-ն ու Դաշնակցությունը:
Օրինագծի հիմնական հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը՝ օրենքի ճակատագրի առիթով ասաց, որ եթե սահմանված կարգով հանձնարարական ստանա, կաշխատի այդ ուղղությամբ:
«Աշխատել էի սիրով, աշխատել էի ի նպաստ լրագրողների», - «Ազատություն» ռադիոկայանին նիստից հետո ասաց Աբովյանը: - «Բայց լրագրողական ահաբեկչության կողմնակիցները խանգարեցին, որպեսզի օրենքը ընդունվի»:
Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան