Հայաստանում նախագահական ընտրություններին հետեւող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի խոսքերով, իրենք դեռ սպասում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սպառիչ եւ, որ առավել կարեւոր է՝ համոզիչ պատասխաններ տա քվեարկության առաջին փուլից հետո առաքելության առաջադրած հարցադրումներին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Պիտեր Այքերը հույս հայտնեց, որ այդ բացատրությունները կան, պարզապես դրանք չեն գտնվել:
Անդրադառնալով իրենց երկշաբաթյա ուսումնասիրություններին, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը կրկին հնչեցրեց իրենց մտահոգությունը հարուցող պատճառները:
«Օրինակ, 7 ընտրատեղամասերում ընտրողների մասնակցությունը 100 տոկոսից ավելի է եղել», - ասաց Պիտեր Այքերը՝ շարունակելով, թե 100 ընտրատեղամասերում ընտրատուփում կար ավելի շատ քվեաթերթիկ, քան տրվել էր տվյալ ընտրատեղամասին: Միջազգային դիտորդները եզրակացնում են, որ դրանք հենց լցված քվերաթերթիկներն են: «Գիտենք, որ եղել են քվեատուփերը լցնելու դեպքեր», - ասաց նա:
«Կան ցուցանիշներ, որ ուղղակի սխալի արդյունքն են, բայց կան նաեւ շատ այլ տվյալներ, որոնք կարելի է անվանել անհավանական արդյունքներ», - ասաց նա՝ այդ թվում նշելով 100 տոկոսանոց մասնակցության ցուցանիշները եւ այն դեպքերը, երբ մեկ թեկնածուն ստացել է տեղամասում քվեարկած անխտիր բոլոր ընտրողները ձայները:
Պիտեր Այքերը կրկին մատնացույց արեց ցուցանիշների անհամամասնությունը. այնսինքն այն, որ կողք-կողքի տեղակայված ընտրատեղամասերում տրամագծորեն տարբերվող եւ անհամեմատելի ցուցանիշներ են արձանագրվել, ինչը նույնպես անհավանականությունների շարքից է:
Հարցին, թե մտահոգություն առաջացնող անհամապատասխանությունները որքանով կարող էին ազդել վերջնական արդյունքի վրա, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց. - «Իմ կարծիքով, այդ անհամապատասխանությունները բավականին նշանակալի են, որպեսզի մտահոգության առարկա հանդիսանան»:
Թեեւ ԿԸՀ-ն իր ինտերնետային կայքում հրապարակեց վերջնական արդյունքներն ըստ տեղամասերի, սակայն, Այքերի համոզմամբ, արձանագրությունները պետք է մատչելի լինեին անմիջապես հաշվառումից հետո յուրաքանչյուր ընտրատեղամասում, ինչը նաեւ օրենքի պահանջն է: «Կար ընդհանուր թափանցիկության պակասություն արդյունքների աղյուսակավորման գործընթացքում», - ամփոփեց Պիտեր Այքերը:
Քվեարկության օրը իրենց վերցրած արձանագրությունները ներկայումս միջազգային դիտորդները համեմատում են ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների հետ եւ այստեղ եւս տարբերություններ են վերհանում: «Այդպիսի օրինակները շատ չեն, բայց դրանցից յուրաքանչյուրը մտահոգիչ է», - ասաց Պիտեր Այքերը:
Միջազգային դիտորդները, ըստ նրա, քվեարկության օրը անձամբ տեսել ու արձանագրել են խախտումներ, սակայն դրան հաջորդող օրերին չեն տեսել «պարզ ջանքեր ընտրակեղծիքներ թույլ տրված մարդկանց պատասխանատվության ենթարկելու առումով»:
«Եվ նույն մարդիկ, ովքեր կազմակերպել են ընտրությունները խախտումներ եղած ընտրատեղամասերում, կազմակերպելու են ընտրություններ նաեւ երկրորդ փուլում», - մի նոր մտահոգություն հնչեցրեց Պիտեր Այքերը:
Նա չկամեցավ կանխատեսել, թե ինչ կլինի, եթե իրենց մտահոգություները համապատասխան բացատրություններով չփարատվեն: «Մենք չեն սիրում, երբ որեւէ մտահոգիչ ցուցանիշ չի բացատրվում՝ ցանկացած ընտրությունում», - այդուհանդերձ ասաց նա:
Շաքե Ավոյան, Երեւան