Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը հավանական է համարում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը երկրորդ փուլում՝ հիմնավորելով. - «Նա ոչ միայն վայելում է վարչապետ եւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի աջակցությունը, այլեւ իր տրամադրության տակ ունի պետության ֆինանսական եւ վարչական ռեսուրսները»:
«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները կանխատեսում են, թե այդ ամենը, հավանաբար, կապահովի նրա հաղթանակը երկրորդ փուլում՝ միաժամանակ նշելով, որ երկու թեկնածուների օգտին տրված ձայների տարբերությունը շատ փոքր կլինի:
Նման գուշակություն անելով, բրիտանացի փորձագետները միեւնույն ժամանակ հիշեցնում են, որ իր ընտրարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բազմիցս համոզմունք է հայտնել, թե հաղթելու է հենց առաջին փուլում, ինչը տեղի չի ունեցել: Վերլուծության հեղինակները նաեւ փաստում են Ստեփան Դեմիրճյանի հաջողությունը. տարեսկզբին հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով, նրա վարկանիշը մոտ 5 տոկոս էր, սակայն նրա հեղինակությունը կտրուկ աճեց, եւ քվեարկության արդյունքում նա ստացավ ձայների 28 տոկոսը:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, «Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը կանխատեսում է. - «Ընտրակեղծիքների եւ խախտումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները լարված կպահեն քաղաքական իրադրությունը Հայաստանում մինչեւ մարտի 5-ը»: Անգլիացի մասնագետները գտնում են, որ այդ ընթացքում Ստեփան Դեմիրճյանը իր քարոզարշավի ժամանակ կենտրոնանալու է հիմնականում կոռուպցիայի եւ կեղծիքների խնդիրների վրա:
«Հայաստանի ընդդիմությունն ընդհանրապես իր քարոզչությունը հասցեագրում է այն ընտրազանգվածին, որն առայժմ ոչինչ չի շահել մի քանի տարի շարունակվող տնտեսական աճից», - փաստում են բրիտանացի փորձագետները:
Հիշեցնելով միջազգային դիտորդների մատնանշած բազում ու բազմաբնույթ խախտումների մասին, «Էկոնոմիստ»-ը իր վերլուծության մեջ հատուկ գլուխ է նվիրում Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներին՝ նշելով. - «Հանրային հեռուստատեսությունը Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը լուսաբանել է լայնորեն եւ գերազանցապես դրական ոգով, մինչդեռ այն փոքր ժամանակը, որը նվիրվել է ընդդիմադիր թեկնածուներին, ընդհանուր առմամբ բացասական երանգավորում ուներ: Ավելին, առաջատար մասնավոր հեռուստակայաններն էլ գործում էին պարոն Քոչարյանի օգտին»:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է այս ամենը ազդելու Հայաստանի իմիջի եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, անգլիացի մասնագետները փաստում են. - «Թեեւ ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները հազիվ թե հանգեցնեն նախագահի հրաժարականին, ընտրությունների անցկացման հետ կապված կասկածները հետեւանքներ կունենան պարոն Քոչարյանի համար: Մասնավորապես, դրանք իրենց ազդեցությունը կունենան օտարերկրյա ներդրումներ գրավելու՝ Հայաստանի կարողության վրա: Միջազգային դիտորդական առաքելության քննադատական բացահայտումները դժվար թե նպաստեն օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի հեղինակության աճին: Դա, իր հերթին, կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի երկարաժամկետ աճի հեռանկարների վրա եւ վտանգել այն առաջընթացը, որը վերջին տարիներին ձեռք է բերվել տնտեսության կայունացման գործում»:
Մյուս կողմից, բրիտանացի մասնագետները կանխատեսում են, որ ղարաբաղյան հարցի վրա այս ամենի ազդեցությունը նվազագույն կլինի: «Կարելի է բանավիճել, թե կտուժի՞ արդյոք պարոն Քոչարյանի լեգիտիմությունը ընդդիմության մեղադրանքներից, բայց դա դժվար թե սահմանափակի նրա մանեւրելու հնարավորությունը իր պաշտոնակից Հեյդար Ալիեւի հետ բանակցություններում», - գրում են բրիտանացի վերլուծաբանները:
«Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը եզրակացնում է. - «Ընտրակեղծիքների վերաբերյալ հիմնավորված մեղադրանքները հազիվ թե բարձրացնեն երկրի հեղինակությունը արտասահմանյան ներդրողների աչքում եւ հաստատ թշնամական հարաբերություններ կապահովեն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տեսանելի ապագայում»:
«Առաջիկա ամիսներին քաղաքական կայունություն Հայաստանում դժվար թե լինի», - կանխատեսում են անգլիացի մասնագետները՝ հիմնավորելով. - «Առջեւում խորհրդարանական ընտրություններն են»:
Արմեն Դուլյան, Պրահա