«Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին հարկ էր երկար համոզել, որպեսզի պատասխանի Արտաշատում փետրվարի 4-ին ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանին դանակահարելու փաստի առնչությամբ իրեն ուղղված բազմաբնույթ մեղադրանքներին», - պատմում է այսօր «Առավոտ»-ի թղթակիցը՝ ի վերջո փոխանցելով նախարարի հերքումալի խոսքը: «Շատ վիրավորված եմ նման հերյուրանքներից», - ասում է վերջինս: - «ՍԻՄ-ը շատ փոքր կազմակերպություն է ինձ նման մեղադրանքներ առաջադրելու համար... Եվ ՍԻՄ-ն ինչ-որ մարդկանց մեղադրելուց բացի՝ նաեւ պիտի մեղադրի իր փոխնախագահին: Եթե իրոք եղել է «դավադրություն»՝ ուրեմն, որոշ մարդիկ պայմանավորվել են Հայկ Բաբուխանյանի հետ, թե՝ կգաս, հրապարակում կկրակես, որ քեզ ծեծեն, եւ նման դեպք արձանագրվի»: «Ընդհանրապես, երեւի մեր շտաբը շատ պասիվ է, եւ դրա համար են մյուսներն այդքան ակտիվ». - դժգոհում է տարածքային կառավարման նախարարը: - «Իշխանությունները հիմա շատ են զիջում, զիջողի դերում են: Իսկ նրանք անցնում են ամեն տեսակ սահմանները՝ վիրավորանքներ տեղում եւ այլն»: Ըստ ընդդիմադիրների՝ գործադրվող տեխնոլոգիաները՝ անձնագրերի հավաքում եւ այլն, բերում են համոզման, որ Քոչարյանը հակված է վերընտրվել խոշորամասշտաբ կեղծիքներով: Հովիկ Աբրահամյանը սա միանշանակ հերքում է. - «Եվ անձնագրեր հավաքելու նման դեպքեր էլ չկան... Անհասկանալի մեթոդ է ինձ համար՝ ինչո՞ւ պիտի անձնագրերը հավաքեն»:
Փոխարենը, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»ի թղթակիցը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը շատ լավ պատկերացնում է, թե ինչու են հավաքում մարդկանց անձնագրերը կամ դրանց տվյալները: «Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը ընտրությունների օրը կընտրի ուրիշի փոխարեն», - ասում է նա: «Ես ընդհանրապես օպտիմիստ եմ ցանկանում լինել, բայց կարող եմ ասել, որ մի շարք խնդիրներ կան, որոնք առաջացրել են իմ մտահոգությունը Հայաստան ժամանելուց հետո», - թղթակցի հետ կիսվել է դիտորդական խմբի ղեկավարը՝ մատնանշելով Արտաշատում տեղի ունեցած բռնության դեպքերը, վարչական ռեսուրսների օգտագործում՝ հօգուտ գործող նախագահի եւ այլն: «Նաեւ նկատել ենք, որ հանրային լրատվամիջոցները բավական ուժեղ կերպով աշխատում են հօգուտ գործող նախագահի, չնայած պետք է լինեին չեզոք», - շեշտել է Այքերը:
«Օրրան» թերթի ձեւակերպումներով, իշխանությունները շարունակում են ծավալել հարկադրանքի ու քվեատեռորի արշավանք, չափը կորցնելով ամեն ինչ արդեն մարազմի են հասցրել, սակայն չեն գիտակցում, որ այս ամենը միայն ու միայն նրանց անասելի խուճապի մատնված լինելու մասին է վկայում եւ միանգամայն հակառակ ազդեցությունն է ունենում: Մյուս կողմից, «Ազգ» թերթը մեղադրում է. - «Ինչքան մոտենում է ընտրությունների վերջին՝ վճռորոշ օրը, այնքան ավելանում են ընդդիմության՝ մթնոլորտը շիկացնող քայլերը... Ժողովրդի անունից անընդհատ հնչող հոխորտանքները շարունակում են սաստկանալ... հետեւողականորեն հյուսվում է անկանխատեսելի միջոցառումների, ինչու չէ, նաեւ սադրանքների անտես սարդոստայնը»: «Արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմության հիմնական նպատակը ներկայիս նախագահական ընտրությունները 1996-ի ընտրություններին նմանեցնելն է», - զուգահեռում է մեկնաբանը։
Համեմատելով Ռոբերտ Քոչարյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի քաղաքական թիմերի ներուժը, «Հայոց Աշխարհ» թերթն ամփոփել է. - «Ասպարեզում առկա երեք քաղաքական թիմերից վերջին երկուսն ունեն մոտավորապես նույն հզորության եւ ընդգրկումի կուսակցական աջակցություն եւ շատ թե քիչ ճանաչում ունեցող քաղաքական գործիչների շրջանակներ: Մնացած ամեն ինչ փաստորեն կառուցված է երկու անհատների խարիզմայի վրա, որոնցից առաջինը՝ Ստեփան Դեմիրճյանը, այն ձեռք է բերել բացառապես իր հոր հեղինակության շնորհիվ, իսկ երկրորդը՝ պոպուլիզմով եւ էժանագին դեմագոգիայով»: «Ակնհայտ է, թե ինչով է փետրվարի 19-ին ավարտվելու մեկ ուժեղ ու կազմակերպված եւ երկու թույլ, բայց այդպես էլ չմիավորված քաղաքական թիմերի մրցամարտը: Նոկաուտ հենց առաջին ռաունդում», - նախանշում է «Հայոց Աշխարհ»-ը:
«Փետրվարի 19-ին կատարենք ճիշտ ընտրություն՝ հանուն միասին աշխատելու», - կոչ է անում Դաշնակցության «Երկիր» շաբաթաթերթը՝ «Ընտրություն լուսի եւ ստվերի միջեւ»: Նույն թերթում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հեռագծում է. - «Ինչ խոսք, դեռեւս կան իրենց լուծմանը սպասող բազմաթիվ հարցեր. ծանր է ժողովրդի սոցիալական վիճակը, հասարակությունը արդարության ծարավ է, չեն նահանջում կոռուպցիան եւ տնտեսության ստվերայնությունը, բայց մենք հավատում ենք, որ կա նաեւ այդ հարցերը լուծելու անհրաժեշտության գիտակցում եւ անխախտ նպատակ»:
Ըստ «Իրավունք» թերթի, իշխանությունները հասարակական տրամադրություններին, որոնք իրենց ուժգնությամբ արդեն իսկ հասել են 1996-ի սեպտեմբերյան ալիքին, փորձում են հակադրել ընտրական կեղտոտ տեխնոլոգիաների ամբողջ զինանոցը. - «Արդեն իսկ պարզ է, որ առանց կոպիտ ուժի զանգվածային ու բացահայտ կիրառման, նախագահական ընտրությունները դատապարտված են երկրորդ փուլի», - բխեցված է «Իրավունք»-ում: - «Իսկ երկրորդ փուլում անխուսափելի է վարչական ռեսուրսի թուլացումը, առնետավազքը, հետեւաբար եւ՝ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը»:
Վաչե Սարգսյան