Ինչպես արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը, կիրակի օրը «Օրակարգից դուրս» ծրագրում տեղի ունեցած Սերժ Սարգսյան - Արտաշես Գեղամյան բանավեճը ամենաբուռն քաղաքական քննարկումների առարկա է դարձել: Ընդ որում՝ թե' իշխանամետ, թե' ընդդիմադիր քաղաքական գործիչները այդ բանավեճի մեջ իրենց դեմ ուղղված դավադրություն են տեսնում: «Գեղամյանի կողմնակիցների գնահատականը միանշանակ է», - գրում է թերթը. - «Ազգային միաբանության» նախագահը հաղթեց Սերժ Սարգսյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, այս կարծիքը կիսում են նաեւ Քոչարյանի թիմակիցները, ու նրանցից ոմանք այդ պարտության համար պատասխան են պահանջել Սերժ Սարգսյանից: Ըստ լավատեղյակ աղբյուրների, Սարգսյանը մի միջավայրում խոստովանել է, որ դիտավորյալ է պարտվել, սակայն դա պատճառաբանել է հետեւյալ կերպ. Գեղամյանի վարկանիշը ընկնում էր, եւ եթե այդպես շարունակվեր, Գեղամյանը ստիպված էր լինելու հօգուտ Ստեփան Դեմիրճյանի հանել իր թեկնածությունը»:
«Խոսացած խաղ» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագիրն էլ չակերտների մեջ է առել հիշյալ բանավեճը եւ բխեցնում է. - «Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ տեսան, որ Արտաշես Գեղամյանի «Սերժի մարդ» եւ «իշխանության թեկնածու» լինելու մասին խոսակցություններն ամենեւին հիմնազուրկ չեն»:
«Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 2-ին «Օրակարգից դուրս» հեռուստածրագրում, սպառնում է իսկական ցնցում դառնալ վարչակարգի համար», - գրում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Ամբողջ երկրով մեկ հեռարձակվող հեռուստաբանավեճի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Սերժ Սարգսյանը զարմանալիորեն հեշտությամբ պարտվեց Արտաշես Գեղամյանին... այդ հեռուստապարտությունը չի կարող չազդել Քոչարյանի վարկանիշի վրա եւ, ամենակարեւորը, չի կարող չանդրադառնալ վարչական ռեսուրսների տրամադրությունների վրա»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ի մատուցմամբ՝ երկրում մթնոլորտը աստիճանաբար փոխվում է, ընդդիմադիր թեկնածուների հանդիպումները դառնում են ավելի ու ավելի մարդաշատ: Դա «նշանակում է, որ աստիճանաբար բարձրանում է ժողովրդական ալիք, որի տրամաբանական շարունակությունը ակտիվ քվեարկությունն է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի»:
«Ներկա շաբաթը միասնական թեկնածուի դափնիների համար արդեն մի քանի ամիս շարունակվող Ստեփան Դեմիրճյան - Արտաշես Գեղամյան հեռակա մրցամարտի վճռորոշ փուլն է լինելու», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ այս խնդիրը, սակայն, ամեն դեպքում տեսնելով անլուծելի. «Ստեփան Դեմիրճյանը չի զիջի, որովհետեւ եթե այս անգամ չքվեարկվի եւ իր օգտին չամրագրի ձայների որոշակի տոկոս, ապա կվերածվի քաղաքական դիակի: Ինչպես հայտնի է, նրա միակ կապիտալը Կարեն Դեմիրճյանի որդի լինելու հանգամանքն է: Սակայն 5 տարի անց հոր կարոտախտը կարող է այլեւս չօգնել նրան: Արտաշես Գեղամյանը նույնպես չի զիջի, որովհետեւ իրեն էլ է այդ դեպքում սպասում մոռացության տրվելու տխուր ճակատագիրը», - գրում է մեկնաբանը: - «1998թ. նա հավաքել է ձայների 0,4%, եւ եթե այս անգամ Արտաշես Գեղամյան թեկնածուն ընդհանրապես չլինի քվեաթերթիկներում, ապա ո՞վ կհիշի նրա մասին 2008 թվականին»: Մյուս հիմնական թեկնածուներից Վազգեն Մանուկյանն էլ, օրինակ, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, «իր ինտելեկտով ու քաղաքական փորձառությամբ մի գլուխ բարձր է բոլոր ընդդիմադիր թեկնածուներից՝ միասին վերցրած, եւ եթե նա բացարկ հայտնի «կարգով» իրենից ավելի ցածր թեկնածուների՝ Ստեփան Դեմիրճյանի կամ Արտաշես Գեղամյանի օգտին, ապա ծանր հարված կհասցնի հենց իր վարկին ու հեղինակությանը»:
«Ի՞նչ շարժ կա ժողովրդի մոտեցումներում հունվարի 21-ից փետրվարի 3-ը»: Երեկ այս հարցով «Օրրան»-ի թղթակիցը շրջել է թեկնածուների շտաբներում: Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում ասել են. - «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ժողովուրդը քաղաքականապես շատ է ակտիվացել եւ բոլոր հանդիպումներին էլ Ստեփան Դեմիրճյանի առջեւ դնում են միասնական թեկնածուով հանդես գալու խնդիրը»: Արտաշես Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանն էլ շեշտադրել է, թե «գնալով Քոչարյանի վիճակը է'լ ավելի է վատանալու, որովհետեւ ժողովուրդը միասնական թեկնածու է պահանջում»: Այսուհանդերձ, այս երկու թեկնածուների շրջապատն էլ աներեր համոզված է, որ հաղթող պիտի դառնա հենց իրենց առաջնորդը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պատասխանատուներից մեկն էլ թղթակցին ասել է. - «Քոչարյանի դիրքերը 21-ին էլ, այսօր էլ ամուր են, քան երբեւէ. դա են ապացուցում սոցիոլոգիական հետազոտությունները»:
Չնայած Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի շրջապատների արտահայտած անզիջում տրամադրություններին, «Հանրապետություն» կուսակցությունում, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ, տրամադրությունները խիստ լավատեսական են. - «Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ միասնական թեկնածու անպայման լինելու է, եւ կարծում է, որ դրա մասին կհայտարարվի փետրվարի 8-ին հրավիրվելիք համաժողովրդական հանրահավաքի ընթացքում»:
Վաչե Սարգսյան