Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը վերսկսում է Հայաստանի ու Վրաստանի գազամատակարարումը


Մոսկվա («Ասոշիեյթեդ Փրես»). - Ռուսաստանյան բնական գազի մետարեն «Գազպրոմ» ընկերությունը ուրբաթ օրը, ի կատարումն երկրի նախագահ Պուտինի հրահանգի, վերսկսել է Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարումը:

Հունվարի 14-ին սառցաբեկորը լրջորեն վնասել էր Վրաստանն ու Հայաստանը սնուցող մայր խողովակաշարը, որով վերջիններս օրական ստանում էին 12 մլն խորանարդ մետր գազ: Մի քանի օր անց վնասվեց նաեւ երկրորդ՝ ավելի փոքր տրամագծով Վլադիկավկազ - Թբիլիսի խողովակաշարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդել էր «Ինտերֆաքս» գործակալությունը, հինգշաբթի օրը 24 ժամ էր տվել «Գազպրոմ»-ին՝ գազամատակարարումը վերականգնելու համար:

Ըստ «Գազպրոմ»-ի տարածած հայտարարության, ուրբաթ օրը վերականգնվել է գազամատակարարումը պահեստային՝ Վլադիկավկազ - Թբիլիսի խողովակաշարով: Մայր գազատարի վերանորոգման աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG