Երկու օր առաջ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանն առնչվող հայտարարություններից հետո, «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը հարցաքննության է հրավիրվել հանրապետության գլխավոր դատախազություն եւ զինվորական դատախազություն:
Նախորդ ասուլիսի ժամանակ Յունոշեւը բավականին լուրջ հայտարարություններ էր արել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Ըստ նրա, սպանությունը անմիջականորեն կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ, քանի որ Նաղդալյանը կարող էր դատարանում ցուցմունք տալ Ազգային ժողովի դահլիճում նկարահանված տեսաերիզի վերաբերյալ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, Յունոշեւը այսօր հրավիրվել էր գլխավոր դատախազություն ոչ թե որպես որպես վկա հարցաքննվելու համար: Պարզապես նրա հետ մի քանի ժամ զրուցել են նախորդ ասուլիսում արված հայտարարությունների շուրջ:
Օլեգ Յունոշեւը այսօրվա ասուլիսում պնդեց, որ զինդատախազությունը, իրեն հրավիրելով հարցաքննության, խախտել է Քրեական դատավարության օրենքը, որի 86-րդ հոդվածում ամրագրված է. - «Որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել փաստաբանները՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել իրավաբանական օգնություն ցույց տալու համար»:
Յունոշեւը պնդեց, որ ինքը բոլոր դեպքերում փաստաբան է եւ չի կարող հարցաքննվել, քանի որ Տիգրան Նաղդալյանի վերաբերյալ բոլոր փաստերը ձեռք են բերվել բացառապես միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելիս:
Զինդատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ Յունոշեւը, այդուհանդերձ, պատրաստակամություն է հայտնել հաջորդ երեքշաբթի ներկայանալ իրենց:
Փաստաբանը հավելեց, թե ինքը, անշուշտ, դեմ չէ օգնել նախաքննության մարմնին, տեղեկություններ հաղորդել, բայց ոչ հարցաքննության մեթոդով եւ ոչ իբրեւ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ:
Կարինե Քալանթարյան, Երեւան