«Մեռնող աստղերին փոխարինում են նորերը», - ընդգծում է «Ազգ»-ը՝ նշելով, թե երեք թեկնածուների ոչ մասնակցությունն ընտրություններին, ոչ էլ դրանցից դուրս գալը որեւէ ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա: «Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ անգամ մասնակցության դեպքում ե՛ւ Արշակ Սադոյանը,
ե՛ւ Պետրոս Մակեյանը, ե՛ւ Պարույր Հայրիկյանը միասին չէին կարող անգամ հուսալ ընտրողների 1 տոկոսի ձայնը... Այս թեկնածուների վիճակն այն աստիճանի թշվառ կարելի է համարել, որ քաղաքական «շուկայում» նրանց «գինը» գրեթե զրոյական է», - գնահատում է «Ազգ»-ը՝ այլ մոտեցում ցուցաբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ. - «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհակառակը, նոր լիցքեր է հավաքում, եւ դրանք կարտահայտվեն հետագայում»: Մեկնաբանի հայացքով, Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, կրկնում է Կարեն Դեմիրճյանի մարտավարությունը, եւ «արդեն 2007 թ. նա ակտիվորեն, որպես քաղաքական ուժ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»։
«Նախընտրական մրցապայքարը առանց դուրս մնացած թեկնածուների էլ կստացվի, մանավանդ որ՝ վերջնական արդյունքը ոչ մի կերպ կախված չէ նրանց մասնակցությունից կամ չմասնակցությունից», - թեման շարունակում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Մրցավազքից դուրս եկան, բայց շոուն շարունակվում է, եւ ընտրություններից հետո էլ կշարունակվի, անպայման կշարունակվի»:
«Արդեն պարզ է, որ ընդդիմադիր թեկնածուներն իրենց քարոզարշավն անցկացնելու են իշխանություններին քննադատելու լադի վրա», - ուրվագծում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Քննադատել, դժգոհել, բայց այլընտրանք չառաջարկելու իրավունք իրեն կարող է վերապահել շարքային քաղաքացին՝ ընտրողը... Սակայն նույնն անել չի կարող ընտրվողը: Առավել եւս, եթե նա ընդդիմադիր է, ինչն ասելիքի եւ անելիքի թարմություն ունենալ է ենթադրում»: Այստեղից թերթը բխեցնում է. - «Մեր իրականությունում գոնե այս պահի տրամաբանությամբ ընդդիմության առաջադրված թեկնածուները լավագույն դեպքում կարող են բանավիճել այն բանի շուրջ, թե իրենք ցանկանում են բարելավումներ անել, բայց ոչ երբեք նրա շուրջ, թե ինչ կերպ են դա անելու»:
Այսօրվա թերթերը, ներկայացնելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսը, հանդես են գալիս նաեւ մեկնաբանություններով եւ դիտարկումներով: «Հայոց Աշխարհ»-ում ընդգծված է. - «Ուշագրավ է, որ իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով գործող նախագահին, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում ոչ մի անբարեհունչ բառ չասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բայց չէ՞ որ եթե ՀՀ նախագահի «անգործությունը» վիճարկելու խնդիր ունի, ապա դա առավելապես վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին»: «Օրրան»-ի ձեւակերպմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած հրապարակային այս բանավեճը ամենաուղիղ եւ դիպուկ հարվածն էր, որին երբեւէ կարող էր արժանանալ Ռոբերտ Քոչարյանը. - «98-ին, հենց այնպես, քաղաքացիություն «վայելած» եւ նախագահ «ընտրված» թեկնածուն, ինչպես երեւում է, այս անգամ նույն գետն անցնելու դժվարություն է ունենալու»:
«Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում արդյունքը կլինի 80-20՝ մեր օգտին», - մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այս հայտարարությունը, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզել է, որ Հովհաննիսյանը նկատի ունի ոչ թե ընդդիմության միասնական թեկնածուին, այլ ինքն իրեն: Թերթի գնահատմամբ՝ նրա հայտարարությունը ամբողջական պատկերացում է տալիս այս գործչի ինքնասիրահարվածության մակարդակի մասին. - «Ինքն իրեն դիֆերամբներ ձոնելու փոխարեն, լավ կլինի Հովհաննիսյանը սովորի խոսել հայաստանցիներին հասկանալի լեզվով, թե չէ մենք հոգնել ենք ոչ հայաստանյան ակցենտներով նախագահի թեկնածուներից, առավելապես՝ նախագահներից»:
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կենտրոնանում է ընտրողների սոցիալ-հոգեբանական գործոնների վրա: «Հայ ընտրողը կայունություն է սիրում եւ անփոփոխ, կամ վաղուց իրեն հայտնի խաղի կանոններ։ Մեր ազգը, այնուամենայնիվ, իր տանը հեղափոխական չէ», - բնութագրում է Ադիբեկյանը: - «Քվեատուների շատ փոքր մասն է իր ընտրությունը պայմանավորում քաղաքական եւ երկրի ապագայի հետ առնչվող գործոններով: Շատերն ուղղակի փախուստ են կատարում քաղաքական ոլորտից եւ կողմնորոշվում սոցիալական չափանիշներով»: Վերլուծելով նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշները, Ահարոն Ադիբեկյանը ասում է. - «Առաջիկա համապետական ընտրություններին, ըստ մեր տվյալների, քաղաքական ակտիվություն կդրսեւորեն ընտրողների 55-60 տոկոսը:
«Դեկտեմբերի 28-ին իրականացված սպանությունից հետո նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցների համար տեսանելի դարձավ, որ Հայաստանում տիրող մթնոլորտը նպաստավոր է ահաբեկչությունների համար», - արձանագրում է «Առավոտ»-ի թղթակիցը, այս թեմայի շուրջ զրուցելով ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: Վերջինս նշում է. - «Այս երեւույթի դառը պտուղները քաղելու են բոլո՛րը, եթե չլինի միասնական ճակատ ահաբեկչության դեմ: Համոզված եմ, որ օրենքի ոչ մի խստացում կամ պետական «պատասխան» ահաբեկչություն չի կարող կանխել այս երեւույթը: Պետք է ուղղակի որեւէ մեկի մտքով անգամ չանցնի, թե խնդիրները կարելի է լուծել այդ ձեւով: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը չտեսնի այս ամենի մեջ եւ որպես երեւույթ չդատապարտի ահաբեկչությունը, թեկուզ իր վերաբերմունքով չձեռնարկի կոնկրետ գործողություններ՝ համոզված եմ, որ, ցավոք, հանրության համար չարիք դարձած նման երեւույթներն անխուսափելիորեն կունենան շարունակություն»:
«Հավաստի տեղեկությունների համաձայն, մի քանի օրից պաշտոնապես կհայտարարվի «Հայկական ավիաուղիներ» պետական ավիաընկերության կառավարումը ռուսական «Սիբիր» ընկերությանը հանձնելու մասին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ենթադրվում է, որ գործարքի մանրամասները կճշտվեն Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում, երբ պարզ կդառնա, թե նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար Հայաստանի իշխանությունները ինչ են պատրաստ տալ Ռուսաստանին»:
Հրաչ Մելքումյան