Ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են պաշտոնական անձինք, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության հետաքննությունը դեռեւս չի հայտնաբարել որեւէ կասկածյալ՝ չնայած տարեմուտի երեկոյան կատարված մի շարք ձերբակալությունների:
Կալանքի տակ են դեռեւս ընդդիմության երկու գործիչ, որոնց ներկայացվող մեղադրանքները ուղղակիորեն կապված չեն դեկտեմբերի 28-ի սպանության հետ:
Գլխավոր դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը մի քանի վարկածներով, սակայն հրաժարվեց որեւէ տեղեկություն փոխանցել՝ պատճառաբանելով հետաքննության գաղտնիությունը: Ուրբաթ օրը հրապարակվել են երկու հեռախոսահամար, որոնցով մարդիկ կարող են հետաքննությանը հետաքրքրող տեղեկատվություն հաղորդել: Սա ենթադրում է, որ հետաքննությունը դեռեւս չի հայտնաբարել դեպի գործի բացահայտումը տանող փաստեր:
Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո հաղորդումներ եղան մոտ մեկ տասնյակ ձերբակալությունների մասին: Ղարաբաղյան պատերազմին մասնակցած «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի ներկայացուցիչը հայտնել է, որ ջոկատի 8 անդամներ ձերբակալվել ու հարցաքննվել են ոստիկանության ու դատախազության կողմից:
Երեք ձերբակալվածների մասին է հաղորդել նախագահ Քոչարյանին ընդդիմադիր մեկ այլ կազմակերպություն՝ Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեն: Դրանցից մեկը՝ Ալբերտ Մխիթարյանը, ով կարճ ժամանակով կալանվել էր, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե իրեն հարցաքննել են Նաղդալյանի հետ ունեցած հնարավոր առնչությունների կապակցությամբ՝ անօրինական զենք գտնելու նպատակով իր բնակարանը խուզարկելուց հետո:
Ոստիկանությունն ու դատախազությունը հրաժարվել են պաշտոնապես հաստատել կամ հերքել նշված հաղորդումները: Հաստատվել է սոսկ, որ ընդդիմադիր «Սոցիալիստական Հայաստան» միավորման երկու անդամ՝ Գրիգոր Սարգսյանն ու Ազատ Արշակյանը, դեկտեմբերի 31-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ ենթարկվել են տասնօրյա «վարչական կալանքի»:
Նման վճռի պատճառները հստակ չեն: «Սոցիալիստական Հայաստանի» միավորման խոսնակի փոխանցմամբ, այդ երկու անձինք դատապարտվել են գարնանը իշխանափոխության կոչեր անելու համար: «Տիգրան Մեծ» ջոկատի ներկայացուցիչների խոսքերով, Ազատ Արշակյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ պահանջել է հանդիպում Երեւանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել էր դեկտեմբերի 28-ին վարձու մարդասպանի մահացու կրակոցով:
Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան