Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա. Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Դայնի հայտարարությունը


Ցնցված եմ մեր նախկին գործընկեր ու տաղանդավոր հայ լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությամբ:

Տիգրան Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում աշխատել է 1995-1997 թվականներին: Նա մեր երեւանյան բյուրոյի աչքի ընկնող թղթակիցներից էր, որ հանգամանալից լուսաբանում էր Հայաստանի հիմնական քաղաքական զարգացումները, մասնավորապես 1995-ի եւ 1996-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:

Լրագրողների նկատմամբ բռնությունը, ցավոք, դեռեւս տեղ ունի բազմաթիվ երկրներում, ուր հեռարձակվում են մեր հաղորդումները: Մեր գործընկերներից շատերը այդ երկրներում վտանգելով իրենց կյանքը անդուլ աշխատում են՝ առաջ մղելու մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարության գործը:

Տիգրան Նաղդալյանի սպանությամբ հայ լրագրողական ընտանիքը կրեց անկախ Հայաստանի պատմության մեջ իր առաջին խոշոր կորուստը:

Վշտակցում եմ Տիգրան Նաղդալյանի ընտանիքին ու Հայաստանի հանրային հեռուտատեսության ու ռադիոյի իր գործընկերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG