«Օրրան» թերթի փոխանցմամբ, Հրանտ Մաթեւոսյանը երկրային ճամփի նախավերջին օրը վեր է կացել ու թղթի մի կտորի վրա գրեթե մեկ դար առաջ Թումանյանի գրած խոսքերն է գրել. - «Տեսա՞ր ի՜նչ դրին մեր գլխին Զանգեզուրի իշխանները»: «Իր վերջին գիրն է սա: Իր վերջին, թերեւս եւ՝ միակ ցավը: Անցյալը, ներկան ու մեր վաղվա օրվա հոգսը կամրջող վերջին մտահոգությունը: Ու վերջին պատգամը գուցե», - բազմակետել է «Օրրան»-ը:
«Առավոտ» թերթում ներկայացվող սոցիոլոգիական հարցման համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում հասարակության տրամադրություններում, նախագահի թեկնածուների վարկանիշերում առանձնապես փոփոխություններ չեն գրանցվել: «Եթե նախագահի ընտրությունները անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցին պատասխանող երեւանցիների կայուն 24-25 տոկոսը նշում է Ռոբերտ Քոչարյանին, 7 տոկոսի չափ ձայն է հավաքել Րաֆֆի Հովհաննիսյանը, 5 տոկոսի շրջանակում հավասարվել են Ստեփան Դեմիրճյան եւ Արտաշես Գեղամյանի օգտին կողմնորոշվածները: Ըստ այս հետազոտության, թեեւ հարցին չպատասխանողների թիվը հետզհետե պակասում է, բայց այսպիսիք դեռեւս կազմում են մոտ 40 տոկոս:
«Հայկական ժամանակ» թերթում Սոցիոլոգիական եւ հոգեբանական վերլուծությունների երիտասարդական կենտրոնի՝ նոյեմբեր-դեկտեմբերին անցկացրած հետազոտության արդյունքները այսօր ներկայացված են համեմատական որոշ վերլուծություններով. «Թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի տատանումը 20-30 տոկոսի միջեւ իրականում արձանագրվում է բոլոր հարցումներում, սակայն ոչ մի վերլուծության մեջ չի նշվում վախի եւ անվստահության մթնոլորտը, որը անզեն աչքով երեւում է հարցվող բնակչության մեջ, եւ դեռ չի արտահայտվել այն միտքը, որ գործող նախագահ-թեկնածուի համար 30 տոկոսանոց վարկանիշը բավականաչափ ցածր է: Ընդդիմադիր գործիչներից Դեմիրճյանն ու Գեղամյանը ընդհանուր առմամբ հավաքում են 30 տոկոս միասին, սակայն այդ թիվը օբյեկտիվորեն կարող է հասնել մինչեւ 65 տոկոսի` մասնավորապես երկրորդ փուլում... Այս հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ոչ միասնական գրեթե բոլոր թեկնածուները երկրորդ փուլում պարտվում են Ռոբերտ Քոչարյանին: Միակ բացառությունը Ստեփան Դեմիրճյանն է, որը երկրորդ փուլում կարող է ավելի բարձր վարկանիշ ունենալ, քան Ռոբերտ Քոչարյանը. 47.9 տոկոս՝ 44,3 տոկոսի դիմաց»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայացքով, 15 թեկնածուների առկայությունն ինքնին հեղինակազրկում է երկրի նախագահի երեւույթը. - «Եթե անգամ նրանցից 10-ը 25-40 հազար ստորագրություն հավաքեն, դա ոչնչի մասին չի վկայի: Ավելին, կնշանակի, որ ո'չ ժողովուրդը այդ պաշտոնի հանդեպ սպասելիք, հավատ, մոտեցում ունի, ո'չ էլ առաջադրվողների մեծ մասն է լուրջ վերաբերում իր քայլին»: Հրանուշ Խառատյանը Ռոբերտ Քոչարյանի մրցակից չի տեսնում, միաժամանակ «Հայոց Աշխարհ» թերթում ընդգծելով. - «Այսօր ընտրողների մեծագույն մասը արդեն ենթադրում է լուծումը: Եվ ենթադրելի լուծումը նաեւ կողմնորոշում է ընտրողի վարքը»: Ազգագրագետը նշում է գործող նախագահի մի շարք թերացումներ, որոնք է'լ ավելի են խորացնում արդեն առկա սոցիալական բեւեռները. - «Գործող նախագահը իրեն շրջապատել է մարդկանցով, ովքեր փորձում են ամեն ձեւով պատնեշել նրա հարաբերությունները մարդկանց հետ: Հետաքրքիր է, նախագահը գիտի՞, որ ժողովրդի հետ իր ունեցած հանդիպումների ժամանակ ինչ չափով են մարդկանց զգուշացնում եւ վախեցնում, որ մի բան չասեն, որեւէ ռեալ խնդիր չբարձրացնեն»:
Դիտարկելով Ղարաբաղյան գործոնը առաջիկա ընտրություններում, «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանն այսօր խտացրել է. - «Ի տարբերություն 1998-ի նախագահական ընտրությունների, Հայաստանում ընտրողների տրամադրությունների վրա վճռորոշ ազդեցություն է ունենալու ոչ թե «Ղարաբաղյան գործոնը», այլ երկրի սոցիալ-տնտեսական կացության բարելավման խնդիրը: Ուրեմն, մեզանում նախագահական ընտրությունները խոստանում են անցնել շատ ավելի պոզիտիվ քաղաքական մթնոլորտում, քան ռեւանշի սուր կարիք զգացող Ադրբեջանում: Այսինքն՝ «Ղարաբաղյան գործոնը» Հայաստանի նախագահական ընտրություններում հանդես է գալու որպես կայունացնող, իսկ Ադրբեջանում՝ ապակայունացնող գործոն»:
«Գոլոս Արմենիի» թերթը այսօր ներկայացնում է նախագահ Քոչարյանի պատասխանները իր ընթերցողների որոշ հարցերի: «Ի՞նչ տեղաշարժեր սպասել 2003 թվականին ղարաբաղյան կարգավորման հարցում». «Օբյեկտիվորեն՝ միայն բանակցային տեխնոլոգիաներում», - պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը: - «Չէ որ մեր խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդելու է նախագահական ընտրությունները Ադրբեջանում»: «Ձեզ համարում են միայնակ մարդ քաղաքականության մեջ...». Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է. - «Հավանաբար այդ տպավորությունը իմ պահվածքից է. որեւէ մեկի թիկունքում չեմ թաքնվում, մեղավորներ չեմ փնտրում, որ ինձ արդարացնեմ: Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում նույնիսկ այն իրավիճակներում, երբ կարող էի անջրպետվել: Սա կարող է տպավորություն թողնել, թե նախագահին պաշտպանող չկա»:
Անվտանգության մարմինների աշխատողի օրվա երեկվա նշումը առանձնակի ճոխությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի մի քանի այլ քայլերի հետ մեկտեղ «Հայկական ժամանակ» թերթին մղել է եզրահանգման, թե գործող նախագահը որոշել է իշխանական բուրգում մեծացնել Կառլոս Պետրոսյանի ազդեցությունը. - «Այսօրվա իրավիճակում, սակայն, Սարգսյանի անսահման ուժեղությունը ձեռնտու չէ Քոչարյանին, եւ հիմա նա ի դեմս Կառլոս Պետրոսյանի ուզում է պաշտպանության նախարարին հակակշիռ տեսնել»:
Վաչե Սարգսյան