Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահի ուղերձը Հայկական ծառայության ինտերնետային էջի հնգամյակի առթիվ





«Սիրելի գործընկերներ,
Այս շաբաթ լրացել է մեր Հայկական ծառայության ինտերնետային էջի հիմնադրման հինգ տարին: «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի անունից շնորհավորում եմ ձեզ լրատվական նման եզակի արտադրանքի ստեղծմանն ու պահպանմանն ուղղված օրինակելի աշխատանքի կապակցությամբ:

Ձեր ստեղծագործ աշխատանքի եւ նվիրվածության շնորհիվ, մեր Հայկական ծառայության ինտերնետային էջը անհրաժեշտություն է դարձել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայաստանյան զարգացումներով: Հենց անցած շաբաթ Սան Ֆրանցիսկոյում կայացած տարբեր հանդիպումների ընթացքում երկու մարդ իրենց շնորհակալությունը հայտնեցին ինձ՝ ինտերնետային էջի համար: Ձեր նվաճումների վկայությունն է, որ անցած տարվա ընթացքում էջը արժանացել է մեկ միլիոն այցելության: Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի համար:

Թոմ Դայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG