Երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով, Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համոզիչ հաղթանակ է տարել՝ 28 հազար 656 գյումրեցի իր ձայնը տվել է Ղուկասյանին:
Մյուս թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Լեւոն Գալստյանը եւ անկուսակցական Մարտին Զիլֆինյանը՝ համապատասխանաբար 4694 եւ 4669:
Վարդան Ղուկասյանը անկուսակցական է, համեմատաբար նորաստեղծ «Հաղթանակ» կազմակերպության նախագահն է:
Առայժմ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասացին ընտրատարածքային հանձնաժողովներից, բողոքներ չկան: «Հայրենիք եւ պատիվ» միության նախագահ Լեւոն Գալստյանի խոսքերով, սակայն, ընտրախախտումները բազմաթիվ էին՝ ըտրացուցակներից, որտեղ հազարավոր մահացած մարդկանց անուններ կային, մինչեւ ընտրատեղամասերի հոսանքազրկումը:
Երեկ երեկոյան, իրոք, քաղաքի մի շարք ընտրատեղամասեր հոսանքազրկվել են. պարզ չէ առայժմ՝ դիտավորություն էր դա թե տեխնիկական խափանում:
Հոսանքազրկման պահին, ի դեպ, ընտրատեղամասերից մեկում եղել են միջազգային դիտորդներ: Արդեն այսօր Երեւանում կայացած ասուլիսում դիտորդական առաքելության ղեկավար Քրիստոֆեր Նյուբերին իր զարմանքն արտահայտեց այդ կապակցությամբ՝ քվեարկության պահին 65-ից 20 ընտրատեղամասերը հոսանքազրկվել են, իսկ հանձնաժողովները շարունակել են աշխատել մոմի լույսի ներքո:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի