Անցյալ շաբաթ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը սահմանեց այսօրվանից հայտարարվող հեռուստառադիոկապուղիների համար անցկացվելիք նոր մրցույթի պայմանները:
Ըստ այդմ, մրցույթի հանվող՝ Երեւանի տարածքում սփռվող հինգ կապուղիներից երեքը, որոնցով այսօր հեռարձակվում են «Արմեն-Ակոբ», «TV-5»- եւ «Երեւան TV»- հեռուստաընկերությունների հաղորդումները, պետք է ունենան ընդհանուր ուղղվածություն, իսկ մյուս կապուղիների համար մրցույթն անցկացվելու է ոչ ընդհանուր կարգով:
«CNN»-ի կապուղու մրցույթին կարող են մասնակցել արտասահմանյան լրատվական ուղղվածություն ունեցող ալիք վերահեռարձակող ընկերությունները: Ինչ վերաբերում է «Դար-21»-ին, ապա այդ կապուղին տրվելու է երաժշտական-երիտասարդական ուղղվածություն ունեցող կայանի:
Ասել է թե՝ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների մրցույթին մասնակցելու հնարավորությունները սահմանափակվում են: Նրանք կարող են հավակնել երեւանյան հինգ կապուղիներից միայն երեքին:
«Նոյյան տապան»-ի մասնակցության հարցը հայտնի կդառնա շաբաթվա վերջին, քանի որ տնօրենն այս պահին հանրապետթյունում չէ: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ասաց. - «Ամբողջ անձնակազմը իսկապես սպասում էր մրցույթի այսպիսի հայտարարության, որտեղ էլի օրենքի խախտումներ կան: Օրինակ, ալիքի որակավորումը. օրենքը արգելում է այդպիսի բան անել»:
Մովսեսյանի եւ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի վկայությամբ, իհարկե, ազգային հանձնաժողովի նախագահն է որոշում մրցույթի անցկացման կարգը, սակայն՝ օրենքի շրջանակներում: Այդուհանդերձ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ամրագրված է, որ ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվություն տրվում է գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրական խախտումներ թույլ չեն տվել, նրանք ունեն առնվազն 3 տարվա փորձ: Այսինքն՝ մրցույթն անցկացվում է հավասար պայմաններում, եւ մրցույթի արդյունքներն ամփոփելիս միայն նախապատվություն է տրվում այս կամ այն ընկերությանը: Հանձնաժողովը փաստորեն երկու կապուղիների համար նախապես է նախապատվություն տվել:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի մեկնաբանությունը բոլորովին հակառակն է: Ըստ նրա, թեեւ օրենքում ամրագրված չէ որոշակի ուղղվածությամբ մրցույթ անցկացնելու մասին որեւէ դրույթ, մրցույթի անցկացման կարգը, սակայն, վերապահվում է հանձնաժողովին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Մեսրոպ Մովսիսյանը, «Ա1+»-ը, իհարկե, մասնակցելու է մրցույթին: «Ծրագիրը միայն եւ միայն նույն ծրագիրն է լինելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս անգամ հանձնաժողովին հանձնվելու է ամբողջ նախագիծը:
Ըստ Մովսեսյանի, ցավալի է, որ մրցույթը հայտարարվել է գործող կապուղու համար, այն դեպքում, երբ կան 4 ազատ կապուղիներ:
Կարինե Քալանթարյան, Երեւան