Մատչելիության հղումներ

Դատավոր Ուզունյանը Հունանյանին թույլ չի տալիս խոսել նախագահի թեկնածու առաջադրվելու մասին





«Հոկտեմբերի 27»-ի այսօրվա դատական նիստում դատավոր Սամվել Ուզունյանը թույլ չտվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանին խոսել 2003 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու մասին:

Ամբաստանյալը հավանաբար քաջ ծանոթ է Սահմանադրության 27-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է, որ ընտրվել չեն կարող «օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները»: Եվ, իր պատկերացմամբ, եթե նրան այդ հնարավորությունը չտրվի, ապա կոտնահարվեն իր իրավունքները:

«Ամբաստանյալի այսօրվա միակ ճանապարհը դա մարդու իրավունքների, իր հասկացությամբ, խախտման ֆիքսելն է արձանագրության մեջ», - ասաց Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը: Նման մեկնաբանությամբ այսօր հանդես եկավ նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը:

Այսօրվա նիստի հենց սկզբից ամբաստանյալ Նաիրի Հունանյանը զգուշացրել էր, թե պատրաստվում է հայտարարություն անել՝ ուղղված արդարադատության նախարարար Դավիթ Հարությունյանին: Եվ երբ ամբաստանյալը պատրաստվում էր իր հայտարարությունն անել, դատավոր Ուզունյանը նրան այդ հնարավորությունը չտվեց՝ ասելով. - «Եթե հայտարարությունը վերաբերում է նախագահական ընտրություններին ձեր թեկնածությունն առաջադրելու հետ կապված Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին... ես կատեգորիկ արգելում եմ դա»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG