Հայաստանի ունեցած 10 միլիոն դոլար պարտքի դիմաց նախատեսվում է գազամատակար «Իտերա» ընկերությանը փոխանցել Արարատի Ցեմենտի գործարանը: Ընդ որում, «Արարատցեմենտը» ոչ թե անմիջականորեն փոխանցվելու է «Իտերային», այլ տրվելու է օֆշորային գոտում գրանցված բելգիական ինչ-որ «Ռոբերտո» ընկերությանը, որը համաձայնել է փակել պահանջվող 10 միլիոն դոլարի պարտքը:
Այս որոշումը կառավարությունն ընդունել է մեկ շաբաթ առաջ: Պարտքի դիմաց գույքով հատուցելը գործելաոճ է դառնում ներկայիս կառավարության համար, ու, որպես կանոն, դա արվում է ոչ հրապարակային:
Տասնյակ միլիոնավոր պարտքերի վճարման համար պետական գանձարանում դրամ չկա, մինչդեռ, էներգակիրների մատակարարների կոշտ դիրքորոշումը հայտնի է: Գումարը չվճարելու դեպքում «Իտերան» կանջատի գազը, իսկ «Ռոսէներգոատոմ» ընկերությունը չի փոխանցի միջուկային վառելիքը:
Այդ պատճառով, մեկը մյուսի ետեւից հապճեպ կատարվում են «գույք՝ պարտքի դիմաց» գործարքներ:
Ահավասիկ, «Արարատցեմենտի» փոխանցման առնչությամբ նորից կասկածներ են առաջացնում նոր տիրոջ օֆշորային ծագման հանգամանքը: «Ռոբերտոն», համենայնդեպս, ցեմենտի բիզնեսի ասպարեզում անհայտ ընկերություն է: Հավանաբար, ինչպես բաշխիչ ցանցերի նոր տերը, ստիպված կլինի ձեռնարկության կառավարման համար պրոֆեսիոնալ կառավարիչ գտնել։
Դեռեւս 1997 թվականին «Արարատցեմենտը» գնելու ցանկություն էր հայտնել ֆրանսիական աշխարահռչակ «Լա Ֆարժե» ընկերությունը՝ առաջարկելով 25 միլիոն դոլար։ 2001-ի աշնանը «Արարատցեմենտը» վաճառելու երկրորդ փորձը նույնպես ձախողվեց. թեեւ, վաճառքի շարժառիթները քաղաքական էին, սակայն, գնորդը վերստին ցեմենտի արտադրության համաշխարհային առաջատարներից էր՝ շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որի առաջարկած գինը՝ ներդրումներով հանդերձ, շուրջ 22 միլիոն դոլար էր կազմում։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, սակայն, «Հոլսիմին» հարկադրեց հետ կանգնել գործարքից։
Թե ինչպիսին կլինի երրորդ փորձը, առայժմ անորոշ է։
Իսկ Մեծամորի ատոմակայանի վառելիքը մատակարարող ռուսական ընկերությունները շուրջ 6 միլիոն դոլար արժեքով վառելիքի նոր խմբաքանակը Հայաստանին տալու համար, պահանջել են վճարել նաեւ նախկին տարիներին գոյացած 32 միլիոն դոլարի պարտքը: Կառավարությունը, բնականաբար, այսպիսի հնարավորություններ չունի ու վերստին առաջարկել է ապրանքով վճարել, այս անգամ՝ արտադրվելիք էլեկտրաէներգիայով։ Ռուսական ընկերությունները համաձայնել են, սակայն 38 միլիոն դոլարի երաշխիք են պահանջել։ Կառավարությունն էլ այլ տարբերակ չի գտել, քան իբրեւ գրավ առաջարկել «Սեւան-Հրազդան» հիդրոկայանների կասկադը։
Կառավարության այս որոշումը ուշագրավ է այնքանով, որ պարտքի մարումը դրվել է հսկայական պարտքի մեջ խրված «Հայէներգո» ընկերության վրա: Վերջինս արտադրող կայաններին պարտք է ավելի քան 100 միլիոն դոլար:
Կառավարության որոշումը «Հայէներգոյին» պարտավորեցնում է ռուսական պարտքը մարել բացառապես էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված հասույթի հաշվին։ Հայտնի է, սակայն, որ Հայաստանից շատ չնչին չափով էլեկտրաէներգիա արտահանվում է միայն Վրաստան, իսկ Իրանի հետ հոսանքը փոխանակվում է՝ ամռանը Հայաստանից դեպի Իրան, ձմռանը՝ հակառակը։
Հետեւաբար, այս նոր որոշումը ենթադրում է Էլեկտրաէներգիայի արտահանման կտրուկ ավելացում՝ կամ վերստին դեպի Իրան կամ, ինչը առայժմ քիչ հավանական է՝ դեպի Թուրքիա։ Սակայն, վերջին տարբերակը կարող իրականություն դառնալ, «Հրազդանի ՋԷԿ»-ը պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցելուց հետո:
Խոսակցություններ կան, թե ռուսական «Ռաո-Ե-ԷՍ»-ը «Հրազդանի ՋԷԿ»-ի կառավարումը ստանձնելուց հետո արտադրած էլեկտրաէներգիայի 30 տոկոսը մտադիր է արտահանել դեպի Թուրքիա՝ Վրաստանի վրայով։ Սակայն դեռեւս հստակ չէ համաձայն է այդ տարբերակին նաեւ Թուրքիան, թե՝ ոչ:
Ատոմ Մարգարյան, Երեւան