Վեդու առաջին ատյանի դատարանում անցած շաբաթ սկսել է քննվել մի աննախադեպ քրեական գործ: Հանրապետության նախագահին զրպարտելու մեղադրանք է ներկայացված Արարատի բնակիչներ Ջանիկ Ադամյանին եւ Ջեմմա Սահակյանին:
Անցած հունիսին Ջանիկ Ադամյանը իր գրած բանաստեղծությունը, որը մեքենագրել է Ջեմմա Սահակյանը, գիշերով փակցրել էր քաղաքի մի քանի շենքերի պատերին: Հաջորդ իսկ օրը ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ե'ւ Ջանիկ Ադամյանին ե'ւ Ջեմմա Սահակյանին:
Մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց մեջբերված է բանաստեղծությունից մեկ նախադասություն՝ «Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին, Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին», որն էլ դատախազությունը դիտարկել է որպես ակնհայտ զրպարտություն հանրապետության նախագահի հասցեին:
Դատապաշտպան Հովիկ Արսենյանը գտնում է, որ հանցակազմ ընդհանրապես գոյություն չունի: «Ավելի քան ակնհայտ է, որ փորձել են իսկապես արջի ծառայություն մատուցել [նախագահին], սակայն, ի դժբախտություն իրենց՝ թշնամություն են արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Դատախազ Հմայակ Հակոբյանի կարծիքով, սակայն, հանցակազմ կա: «Ամբաստանյալը իր ցուցմունքներում ընդունել է թռուցիկի բովանդակությունը եւ անձամբ վերծանել, որ, իր կարծիքով, հանրապետության նախագահը տեղեկություններ է ունեցել կատարվելիք սպանությունների վերաբերյալ», - ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ Ջանիկ Ադամյանը պնդել է, որ ներկայումս էլ նույն կարծիքին է:
Այլ են դատավարությանը հետեւող քաղաքական գործիչների հետեւությունները: Ըստ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի, այստեղ կարեւորը քաղաքացու համոզմունքի՝ սահմանադրական անօտարելի իրավունքը պաշտպանել կարողանալն է: «Մարդը դատապարտվել է ոչ թե արարքի, այլ համոզմունքի համար», - ասաց Բլեյանը:
Իսկ Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով գործը չի ավարտվել, ոչինչ չի բացառվում, եւ որեւէ կարծիք ակնհայտ սուտ համարվել չի կարող:
«Ես հիմա էլ եմ դեմ Քոչարյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջանիկ Ադամյանը, որը 1998-ի նախագահական ընտրություններում եղել է Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը: - «Մենք Վազգենին էինք ճանաչում: Մենք համարյա Վազգենին ենք ընտրել: Իր ասելով ենք ընտրել, թե չէ Ռոբերտին ո՞վ էր ճանաչում»:
Շաքե Ավոյան, Երեւան