Մատչելիության հղումներ

Աղքատությունը Հայաստանում կրճատել է՝ կազմելով շուրջ 51 տոկոս


Ըստ կառավարության անցկացրած հետազոտության, Հայաստանում նկատելիորեն կրճատվել է աղքատության մակարդակը՝ տնտեսական աճի եւ իրականացված նպատակային սոցիալական ծրագրերի շնորհիվ:

Մեկ տարվա կտրվածքով անցկացված հետազոտությամբ ընդգրվել է ավելի քան 4000 տնային տնտեսություն, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի վիճակագրության ազգային խորհրդի անդամ Հրաչյա Պետրոսյանը, աղքատությունը անցած տարի կազմել է շուրջ 51 տոկոս՝ նախկին հետազոտությունների 55 տոկոսի դիմաց:

«Մենք ունենք կոնկրետ 4 տոկոսից ավելի աղքատության կրճատում», - ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հետազոտության ընթացքում աղքատությունը գնահատվել է «բացարձակ գծով», այսինքն՝ սպառման չափով:

Աղքատության կրճատումը նա բացատրեց անցած տարի գրանցված տնտեսական աճով, աշխատատեղերի ավելացմամբ եւ վարվող սոցիալական քաղաքականության ճիշտ ուղղվածությամբ:

Պետրոսյանի տեղեկացմամբ, սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 15060 դրամ: Միջին աշխատավարձը, կառավարության տվյալներով՝ 25000 դրամ: Տնտեսագետները, այդուհանդերձ, թերահավատությամբ են վերաբերում այս տվյալներին՝ փաստարկելով, թե թաքնված զբաղվածության ու գործազրկության պայմաններում դժվար է հաշվարկել մարդկանց իրական եկամուտները:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG